11:46 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
35 0 0

Ավարտվել է Գառնի գյուղի 33-ամյա բնակչի կողմից ընկերոջն ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Գառնի գյուղի 33-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ընկերոջը սպանելու համար։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2018թ. նոյեմբերի 1-ին Գառնի գյուղի 33-ամյա բնակիչը՝ ընկերոջ՝ 33-ամյա համագյուղացու և մի քանի այլ ընկերների հետ ճաշել են Կոտայքի մարզի Գողթ համայնքում գործող ռեստորանային համալիրում:

Խնջույքի ավարտից հետո՝ ժամը 17:00-ի սահմաններում, 33-ամյա տղամարդու և վերոնշյալ ընկերոջ միջև վերջինիս կողմից գումար պահանջելու հարցի շուրջ  վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում նշված համալիրի ավտոկայանատեղիում 33-ամյա տղամարդը երկու անգամ հարվածել է ընկերոջը։ Այնուհետև վերջինիս և մյուս համագյուղացու  հետ միասին իր վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են Գառնի գյուղի ուղղությամբ։

Գեղարդի խճուղու 2-րդ փակուղում գտնվող շինության մոտ 33-ամյա տղամարդը կայանել է նշված ավտոմեքենան ու, մեքենայից դուրս գալով, հարվածներ է հասցրել 33-ամյա ընկերոջը՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ապա, հանցավոր արարքը թաքցնելու նպատակով, 33-ամյա տղամարդը՝ համագյուղացու հետ, տուժողին տեղափոխել են «Գառնի առողջության կենտրոն», որտեղ աշխատակիցներին հայտնել է, թե իբր ընկերը թունավորվել է մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելու հետևանքով և կորցրել գիտակցությունը: Վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն», որտեղ ստացած մարմնական վնասվածքներից 2018թ. նոյեմբերի 11-ին, գիտակցության չգալով, մահացել է:

Հայ ընտանիքում ծեծելով երեխա են սպանել. ո՞ւր էին սոցաշխատողները, ինչո՞վ են զբաղված

Գառնի գյուղի 33-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

թեգերը:
ընկեր, Սպանություն, Գառնի

Գլխավոր թեմաներ