11:44 22 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
51410

«Զվարթնոցը» Հայաստանից մեկնելու կամ Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցողներին լավ լուր է հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը տեղեկացնում է, որ մի շարք ավիաընկերություններ արդեն իսկ վերսկսել են կամ նախատեսում են վերսկսել իրենց կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան։ Ներկայացնում ենք այդ ավիաընկերություններն ու նախատեսված թռիչքների օրերը։

  • Aeroflot Russian Airlines-ը Մոսկվա-Երևան-Մոսկվա երթուղով չվերթերն իրականացնում է յուրաքանչյուր հինգշաբթի, շաբաթ օրերին։ Իսկ սեպտեմբերի 27-ից ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի նաև կիրակի օրերին:
  • Air France-ը Փարիզ-Երևան-Փարիզ երթուղով չվերթերն իրականացնում է երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:
  • Austrian Airlines-ը Վիեննայից Երևան և հակառակ ուղղությամբ կշարժվի երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին։ Հոկտեմբերի 2-ից ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի նաև ուրբաթ օրերին:
  • Belavia-յի՝ Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով չվերթերն իրականացվում են ամեն օր:
  • Fly Dubai-ի՝ Դուբայ-Երևան-Դուբայ երթուղով չվերթերը նախատեսված են երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:
  • Middle East Airlines-ի՝ Բեյրութ-Երևան-Բեյրութ չվերթերը կազմակերպվում են շաբաթ օրերին:
  • Յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին կարող եք օգտվել Qatar Airways-ի՝ Դոհա-Երևան-Դոհա չվերթերից:
  • Sky Up-ի Կիև-Երևան-Կիև չվերթերից հնարավոր է օգտվել երկուշաբթի և ուրբաթ:
  • Ukraine International Airlines-ը Կիև-Երևան-Կիև երթուղով չվերթերն իրականացնում է երեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին:
  • Air Cairo-ն սեպտեմբերի 17-ից կվերսկսի Շարմ էլ Շեյխ- Երևան- Շարմ էլ Շեյխ երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն հինգշաբթի և կիրակի օրերին:
  • AMC Airlines-ը սեպտեմբերի 19-ից կվերսկսի Շարմ էլ Շեյխ- Երևան-Շարմ էլ Շեյխ չվերթերը, որոնք կազմակերպվում են յուրաքանչյուր շաբաթ օր:
  • Armenia Airways-ի Երևան-Թեհրան-Երևան երթուղով չվերթերը կվերսկսվեն սեպտեմբերի 20-ից. ինքնաթիռները երկինք կբարձրանան երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:
  • Air Arabia-յի՝ Շարժա-Երևան-Շարժա երթուղով չվերթերը մեկնարկում են հոկտեմբերի 11-ից և նախատեսված են յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի:

«Զվարթնոց» օդանավակայանը հայտնում է, որ ավիատոմսերի առկայության, ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է դիմել համապատասխան չվերթն իրականացնող ավիաընկերությանը:

Նշվում է նաև, որ ավիաընկերությունների չվացուցակում հնարավոր են փոփոխություններ՝ պայմանավորված երկրում և ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակով:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության՝ օգոստոսի 12-ի արտահերթ նիստում կայացրած որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան։

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

Ըստ թեմայի

Հայաստանից Ռուսաստան ևս 20 չվերթ կիրականացվի. մանրամասներ
«Air France» ավիաընկերությունը վերսկսում է Փարիզ-Երևան-Փարիզ կանոնավոր չվերթերը
Եկատերինբուրգ–Երևան չարտերային չվերթ կկազմակերպվի. մանրամասներ
Երևան–Սամարա չվերթով հայրենիք է վերադարձել 101 ռուսաստանցի
թեգերը:
«Զվարթնոց» օդանավակայան, Երևան, չվերթ, Հայաստան

Գլխավոր թեմաներ