01:05 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
129 0 0

Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե որ դեպքում հրաժարական կտա։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ աշխատանքից ազատման դիմում կգրի, եթե նման հիմքեր լինեն։ Հարությունյանը այդ մասին հայտնեց այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ`մեկնաբանելով վերջին օրերին իր հրաժարականի պահանջով անցկացվող ակցիաները։

«Եթե նման հիմքեր լինեն, ինքս մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և դիմում կգրեմ։ Բողոքները կապված են այն մեծ ռեֆորմների փաթեթի հետ, որն իրականացվում է։ Որոշ քաղաքական շրջանակներ մտահոգություն ունեն, որ բարեփոխումների արդյունքում ունենալու ենք մի սերունդ, որն այլևս իրենց հենքը չի հանդիսանալու, այլ լինելու է քննադատող և վերլուծող»,–ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` այդ սերունդը որոշում է կայացնելու, որ երբեք նման խմբերի չի սատարելու և տարբեր շղարշի տակ գործող խմբերն այլևս աջակիցներ չեն ունենալու։ Հարցին, թե, այնուամենայնիվ, ի՞նչ է կարծում Հարությունյանը` իր հրաժարականի պահանջ չկա՞` նախարարը պատասխանեց` թող ամպագոռգոռ հայտարարություններով չվախեցնեն, քանի որ ինքը չի վախենում նման բաներից։

Հարությունյանը հրաժարական կտա միայն, երբ հասական` սխալ ուղղությամբ են առաջ գնում, քանի որ իր քաղաքական թիմում էլ չկա հրաժարականի հարց։

Արայիկ Հարությունյանը որոշել է դատի տալ սուտ տեղեկություն տարածողներին

Ինչ վերաբերում է բողոքող խմբերի հետ հանդիպել–չհանդիպելուն, ապա, ըստ Հարությունյանի, բոլոր դեպքերում, երբ բողոքների հիմքում կա օրակարգ, ինքը հանդիպում է նրանց հետ։ Իսկ երբ ծայրահեղ պահանջ են դնում, օրինակ, նախարարի հրաժարականը, ապա Հարությունյանը չի գնում հանդիպման, քանի որ իր հրաժարականն օրակարգային հարց չէ։ Նախարարը վստահեցնում է` պատրաստ է ցանկացած քննարկման, բայց ոչ քաղաքական դրդապատճառներով։

Խոսելով ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի հարցերի հետ իր ունեցած հարաբերությունների մասին` Հարությունյանը վստահեցրեց` հանձնաժողովի անդամների մեծամասնության հետ լավ հարաբերություններ ունի։

Հիշեցնենք, որ այսօր «Լուսավոր Հայաստանը» ԱԺ-ում ներկայացնելու է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը։ Արդեն տևական ժամանակ է, ինչ տարբեր խմբեր բողոքի ակցիաներով են հանդես գալիս ու պահանջում Հարությունյանի հրաժարականը։

Ըստ թեմայի

ԿԳՄՍՆ–ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման ենթարկեցին
«Արայիկ, հեռացիր». Երևանում պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը
ԿԳՄՍՆ–ն նոր հաղորդագրություն է տարածել բուհ չընդունված դիմորդների բողոքների վերաբերյալ
«Պատուհանը փակում էին, երդիկից էինք մտնում». ԿԳՄՍ նախարարը պնդում է՝ իրազեկումը պատշաճ էր
թեգերը:
Հայաստան, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Բողոքի ակցիա, Հրաժարական, Արայիկ Հարությունյան

Գլխավոր թեմաներ