11:57 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
90 0 0

ԿԳՄՍ նախարարը մանրամասներ հայտնեց, թե կաթողիկոսի հետ հանդիպման ընթացքում ինչ են որոշել «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ճակատագրի առնչությամբ։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրերից հանելու առնչությամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ի հետ։ Այսօր հրավիրված ասուլսիի ժամանակ հայտնեց Արայիկ Հարությունյանը։

«Գարեգին Բ-ի հետ 4 ժամ քննարկել ենք տարբեր հարցեր։ Կա պայմանավորվածություն, որ ԱԺ կրթական և մշակութային ենթահանձնաժողովներում կլինեն քննարկումներ։ Ավելորդ ինտրիգներ խնդրում եմ չփնտրել»,–ասաց Հարությունյանը։

Իսկ ինչ վերաբերում է կրթության չափորոշիչների առնչությամբ ակադեմիական որոշ շրջանակների արձագանքին, ապա դրա պատճառը, ըստ նախարարի, այն է, որ նրանք զրկվել են կրթության բյուջեի կերակրատաշտից։

Հարությունյանի խոսքով` ակադեմիական որոշ շրջանակներ ստացել են հոնորարներ, այդ թվում` պատմության դասագրքեր կեղծելով։

«Իմ քայլում» կան մարդիկ, որոնք կրթության չափորոշիչները բացասական են գնահատում. Հովսեփյան

«Թող մեզ անվանեն ապազգային, իրենց պատմություն կեղծելն՝ ազգային»,–ասաց նախարարը։

Նախարարը հավաստիացրել է, որ քանիցս նշել են՝ առարկայական չափորոշիչներն ուղղակի աշխատանքային տարբերակն է, և դա նույնիսկ նախագիծ չէ։ Սա նշանակում է, որ ցանկացած մեկը կարող է առաջարկություններ ներկայացնել։

Հիշեցնենք` կրթական չափորոշիչների փոփոխության նախագիծ է մշակվել, ըստ որի` մի շարք առարկների հատկացված դասաժամեր կրճատվելու են։ Բացի այդ, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան միավորվելու է այլ առարկաների հետ և որպես առանձին առարկա չի դասավանդվելու։ Մասնագետները քննադատել էին այս փոփոխությունը։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մտահոգությունն էր հայտնել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի` դպրոցական ծրագրից հանելու և առարկաների մեջ տարրալուծելու համար։ Նա նշել էր, որ «Հայոց եկեղեցու պատմությունը» պիտի դասավանդվի որպես առանձին առարկա։

Ըստ թեմայի

Որևէ բան մեզ չի շեղելու. Փաշինյանն արձագանքել է կրթական նոր չափորոշիչները քննադատողներին
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գնալու ժամանակն է
ԿԳՄՍՆ–ն վերակենդանացնում է «Հեքիաթն է կանչում» մանկական հաղորդաշարը. տեսանյութ
Բացթողո՞ւմ, թե՞ նոր մոտեցում. «Հայոց պատմության» նոր չափորոշիչների շուրջ աղմուկը չի լռում
թեգերը:
Հայաստան, Հայոց պատմություն, Նախարար, Արայիկ Հարությունյան, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ

Գլխավոր թեմաներ