09:11 26 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (208)
153 0 0

Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը Instagram- ում ունի 188, Facebook- ում ՝ 29 միլիոն հետևորդ։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Ռեալիթի շոուհի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը «սառեցնում է» սոցիալական ցանցերում անձնական էջերը։ Լուրը սոցիալական ցանցերում հենց Քարդաշյանն է հայտնել` «Դադարեցրեք ատելությունը» կարգախոսով։

«Ես սիրում եմ այն, որ կարող եմ ուղիղ շփվել ձեզ հետ Instagram-ի և Facebook-ի միջոցով, բայց ես չեմ կարող անտարբեր լինել, երբ այս հարթակներում շարունակվում է ատելության, քարոզչությանև ապատեղեկատվության տարածումը, որը ստեղծում են Ամերիկայում տարաձայնություններ սերմանող և բաժանել ցանկացող խմբերը՝ քայլեր ձեռնարկելով միայն մարդկանց մահից հետո»,- գրել է աստղը։

​Նա նշել է, որ սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը մեծ ազդեցություն ունի ընտրությունների վրա և խարխլում է ժողովրդավարությունը։ 

Քարդաշյանը կոչ է արել հետևորդներին միանալ իրեն վաղը, երբ ինքը «կսառեցնի» Instagram-ի և Facebook-ի անձնական հաշիվները՝ աշխարհին ասելու` «Դադարեցրեք ատելությունը շահույթի համար»։

View this post on Instagram

A post shared by Kim Kardashian West (@kimkardashian) on

Քիմ Քարդաշյանի որոշումից ակնհայտորեն ցնցված է «Матч ТВ» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին։

«Քիմ Քարդաշյանը Twitter-ում գրել է, որ «սառեցնում է» Instagram- ի և Facebook- ի իր հաշիվները`այս հարթակներում ատելության, քարոզչության և ապատեղեկատվության տարածման պատճառով: Քաղաքացիական այս գործողության մասշտաբը կարելի է գնահատել թվերով. Քարդաշյանն Instagram- ում ունի 188 միլիոն, Facebook- ում ՝ 29 միլիոն հետևորդ»,- Telegram-ի իր ալիքում գրել է Կանդելակին:

Նշենք, որ միայն Instagram-ում Քարդաշյանի հրապարակումից հետո հինգ հազարից ավելի մեկնաբանություն է գրվել։

Աստղի հայտարարությունը ոչ միանշանակ է ընկալվել. շատերը համաձայնում են նրա հետ, ոմանք էլ նշում են՝ եթե այս հարթակներում տարածվող տեղեկատվությունը Քիմի «սրտով չէ», ապա դա չի նշանակում, որ այն կեղծիք է։

«Զմրուխտ, սուտակ, շափյուղա». Քարդաշյան քույրերն օծանելիքի նոր հավաքածու են թողարկել

թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (208)

Ըստ թեմայի

«Ով է ում հրել»․ Քիմ Քարդաշյանի դուստրերը զվարճացրել են նրա բաժանորդներին
«Սիրում եմ քեզ, Մանֆրեդ»․ Քիմ Քարդաշյանի նոր հրապարակումը
«Հիանալի է». Քարդաշյանը Հայաստանի համար խորհրդանշական ծառի հետ է լուսանկար հրապարակել
թեգերը:
ատելություն, Facebook, ինստագրամ, Քիմ Քարդաշյան

Գլխավոր թեմաներ