09:28 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
53 0 0

Գյուղացիները ստիպված են խաղողի վաճառքից ստացված գումարով ապրել մի ամբողջ տարի։ Իսկ այս տարի վաստակելու խնդիրն ավելի բարդ էր։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Խաղողի ներկայիս գների պատճառով գյուղացիները նորմալ եկամուտ չեն ստանում ծանր աշխատանքի դիմաց։ Այսօր լրագրողներին հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը։

Սահմանված գինն այս տարի շատ ցածր է` 1 կգ–ի դիմաց 135-140 դրամ, այն հազիվ ծածկում է խաղողի աճեցման ինքնարժեքը։ Նրա խոսքով`  միայն Երևանի կոնյակի գործարանն է 155 դրամ առաջարկում (18-20% շաքարի պարունակության դեպքում), սակայն այն, բնականաբար,  գնում է կոնյակի համար նախատեսված տեխնիկական խաղողի ոչ ամբողջ խմբաքանակը։

«Մյուսները ստիպված են վաճառել խաղողը 130-140 դրամով, երբեմն էլ նաև ավելի էժան։ Եկամուտը նվազագույնն է, իսկ դրանով ստիպված ես ապրել ամբողջ տարին ու պահել ընտանիքդ», – ընդգծեց Սարգսյանը։

Ըստ նրա` խաղողի ինքնարժեքը միայն մոտ 110 դրամ է կազմում(1 կգ–ն)։

Հայաստանի խաղողագործության և գինեգործության կենտրոնի տնօրեն Զարուհի Մուրադյանի կարծիքով, սակայն, ինքնարժեքն ավելի ցածր է` 75-90 դրամ (1 կգ)` նույնիսկ հաշվի առնելով աշխատանքը։

«Որակյալ խաղող արտադրելու դեպքում, եկամուտը լիովին բավարար է։ Այս տարի, իհարկե, ավելի դժվարացել է։ Սակայն ծանր է ոչ միայն գյուղացիների համար, այլև գործարանների։ Չէ՞ որ նրանց վաճառքները ևս կրճատվել են, ավելի շատ ապրանք է մնացել պահեստներում», – նշեց նա։

Սեղանի տեսակները, բնականաբար, ավելի թանկ են վաճառվում։ Սակայն այս տարի, ըստ Սարգսյանի, այն վաճառվում է ընդամենը 150 դրամով, այն դեպքում, երբ անցած տարի խաղողը 300-400 դրամ էր։

Այգեգործը նախարարից լավ է. արմավիրցի Երեմի 100 տեսակի աղջիկ-խաղողներն ու ինքնաշեն տրակտորը

«Պարզ է, որ արտահանողների մոտ ևս բարդություններ են առաջացել ռուսական շուկայում, վաճառքը դժվարացել է ճգնաժամի պատճառով։ Նրանց դժվարությունները նաև մեզ են փոխանցվել», – հավելեց նա։

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով, Հայաստանում 120-130 հազար տոննա խաղող է աճեցվում, որի շուրջ 10%–ը սեղանի, մնացածը` տեխնիկական։

Ըստ թեմայի

«Կարևորը՝ բերքը չփչանա». խաղողագործները դժգոհ են փոխմարզպետի պատասխանից և մթերման գներից
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ խաղող ենք ուտում
Կարմիր խաղողի պահանջարկը մեծ է, կամ ինչպես հայերը սիրեցին սպիտակ և վարդագույն գինիները
թեգերը:
Գինի, գին, բերք, գյուղացի, Խաղող

Գլխավոր թեմաներ