ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել `«Մանկան տուն» մանկատան երեխաներին ծեծելու առնչությամբ հարուցված քրգործի վերաբերյալ` տեղեկացնելով, որ երեխաները տևական ժամանակ զրկված են եղել կեցության նվազագույն պայմաններից։
«Պարզվել է, որ երեխաները զրկված են եղել անձնական հիգիենայի պահպանման միջոցներից: Բացի այդ, մանկատան աշխատակիցները տարբեր պատրվակներով փայտով, ձեռքերով խփել են անչափահասներին, քաշել մազերը` նրանց պատճառելով ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն տեղեկացրել էր`«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ ձերբակալվել են՝ սաների նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով։
Փաստի առթիվ ոստիկանությունում սեպտեմբերի 18-ին հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ինչ վիճակում են Գյումրու «Երեխաների տուն» մանկատան երեխաները