06:35 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
365 0 0

ՍԴ նախագահի համար առաջադրված թեկնածուն ինքնաբացարկ է ներկայացրել, սակայն կա ևս մեկ թեկնածու։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Սահմանադրական դատարանն այսօր էլ նոր նախագահ չընտրեց. ՍԴ նիստը կշարունակվի վաղը։ Նիստից հետո տեղեկությունը լրագրողներին հայտնեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։

«Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնի համար կար երկու թեկնածություն` մեկ ինքնաառաջադրում և մեկ էլ առաջադրում։

Առաջադրված թեկնածուն ինքնաբացարկ հայտնեց, և մնաց միայն ինքնաառաջադրվածը»,–ասաց Շաթիրյանը։

Նրա խոսքով` ՍԴ նախագահի միակ թեկնածուն ծրագրային ելույթով հանդես եկավ, նրան հարցեր ուղղեցին։

Հարցին, թե ո՞վ է այդ միակ թեկնածուն` Շաթիրյանը պատասխանեց, որ մամուլում արդեն իսկ լուրեր կան այդ մասին։

Նշենք, որ լրատվամիջոցներում վաղուց էին լուրեր շրջանառվում, որ ՍԴ նախագահ է ընտրվելու ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը։
Շաթիրյանն ասաց` եթե մամուլում շրջանառվող լուրերն ինքնաառաջադրվող թեկնածուի մասով չեն հերքվել, ուրեմն` դրանք ճիշտ են։

ՍԴ նիստը կշարունակվի վաղը, ժամը 10։30-ին։

«Եթե չգտնեմ իմ թեկնածուին, բոլորին դեմ կքվերակեմ». Հրայր Թովմասյանը կմնա՞ ՍԴ-ում

Հիշեցնենք, որ ՍԴ նախագահ ընտրելու օրակարգով ՍԴ–ում նիստ է անցկացվում դեռ երեկվանից` սեպտեմբերի 23-ից։ Ինչ վերաբերվում է Խունդկարյանին, ապա նա ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրվել Դատավորների ընդհանուր խորհրդի կողմից, իսկ մինչ այդ նա զբաղեցնում էր Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը։ Խունդկարյանը դատական համակարգում աշխատում է 1992 թվականից, 2001 թվականից սկսած՝ որպես դատավոր:

Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահն ընտրվում են վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի:

Ըստ թեմայի

ՍԴ-ն Հրայր Թովմասյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել
Սահմանադրական դատարանի նիստն ավարտվեց, նախագահ չընտրեցին. ե՞րբ սպիտակ ծուխ դուրս կգա ՍԴ-ից
Աբսուրդի ժանրից. ինչի՞ կհանգեցնի Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորումը
թեգերը:
Սահմանադրական դատարան

Գլխավոր թեմաներ