19:17 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1303 0 0

Խնձորն ամենաօգտակար մրգերից է։ Այն իրավամբ կարելի է «սուպերֆուդ» համարել։ Sputnik Արմենիան ներկայացնում է, թե ինչպես է խնձորն ազդում օրգան համակարգերի վրա։

Խնձորը հրաշալի միրգ է, այն հազվադեպ հատկություններ ունի ու շատ օգտակար է։ Այս միրգը հայտնի է արժեքավոր վիտամինների պարունակությամբ։ Խնձորի գրեթե 80%-ը կազմված է ջրից։ Մնացածը բջջանյութ է, օրգանիկ թթուներ ու ածխաջրեր։

Ամենաօգտակարը նոր հավաքած խնձորներն են։ Դրանք առավել հագեցած են օգտակար նյութերով։ 

Խնձորը հարուստ է պեկտինով, որը լավացնում է աղիների աշխատանքն ու մաքրում է դրանք, պարունակում է Е, В, А, С վիտամիններ։ Այն հարուստ է նաև միներալներով, որոնց շարքում են կալցիումը, մագնիումը, երկաթը, ցինկը, քլորը, ծծումբը, պղինձը։ 

Խնձորի կալորիականությունը կախված է դրա տեսակից։ Միջինում կարմիր խնձորի էներգետիկ արժեքը 47 Կկալ է, իսկ կանաչինը՝ մոտ 35 Կկալ։ Դիետաների ժամանակ հենց կանաչ խնձորն է խորհուրդ տրվում ուտել։

Երիտասարդացնող էֆեկտ

Չնայած արժեքավոր բաղադրությանը՝ խնձորի գլխավոր հարստությունը հակաօքսիդանտներն են, որոնք նպաստում են մեր օրգանիզմի երիտասարդացմանը։ Այս նյութերի պարունակությամբ խնձորն առաջատար է մրգերի շարքում։ Հենց հակաօքսիդանտների շնորհիվ է խնձորը դանդաղեցնում օրգանիզմի ծերանալը։

Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ թուրինջ ենք ուտում

Իջեցնում է արյան ճնշումը

Խնձորի մեջ եղած երկաթը բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը։ Այն հատկապես օգտակար է մեծ քանակությամբ արյան կորստի ու սակավարյունության դեպքում։ Բացի այդ, այս միրգը խորհուրդ է տրվում հիպերտոնիկներին։ Այն իջեցնում է արյան ճնշումը, քանի որ հանում է օրգանիզմից ավելորդ աղն ու ջուրը։ 

Լավացնում է մարսողությունը

Խնձորի մեջ կա բորաթթու, սալիցիլաթթու ու կիտրոնաթթու։ Դրանք լավացնում են մարսողությունը՝ խթանելով լեղիի ու ստամոքսային հյութի արտադրությունը։ Խնձորի բուսական բջիջը բնական սորբենտ է, որը թույները հանում է օրգանիզմից։

Նվազեցնում են խոլեստերինի մակարդակը

Խնձորի հյուսվածքները կլանում են աղիների ճարպերը, ինչը հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի նվազեցմանը։ Սննդաբանները եզրահանգել են, որ երեք շաբաթ խնձորի դիետայից հետո խոլեստերինի պարունակությունը կարող է նվազել 30%-ով։

Պաշտպանում են քաղցկեղից

ԱՄՆ-ի Կոռնելի համալսարանի գիտնականները պարզել են, որ խնձորի էքստրակտն իսկապես կանխում է քաղցկեղի բջիջների առաջացումը։

Հակացուցումներ

Թարմ խնձորը խորհուրդ չի տրվում խոց ունեցող մարդկանց` հատկապես 12-մատնյա աղիի, քանի որ դրա մեջ եղած թթուն գրգռում է հիվանդ լորձաթաղանթը։ Իսկ ահա եփած վիճակում (ընկուզեղենով ու մեղրով) կարելի է։ Այն և՛ համեղ է, և՛ օգտակար։

Ըստ թեմայի

Կարելի է շատ ուտել և չգիրանալ. նոր ուսումնասիրություն
Սնկից վախենալ պետք չէ, իսկ զգուշանալ արժե․ ինչպե՞ս տարբերել ուտելի և թունավոր սնկերը
Ինչ ուտել նիհարելու համար․ դիետիկ նախաճաշի 5 բաղադրատոմս
թեգերը:
միրգ, օրգանիզմ, խնձոր

Գլխավոր թեմաներ