09:37 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1590)
20610

Անցած 3 օրերի ընթացքում Շիրակի մարզում վարակի դեպքեր են արձանագրվել քաղաքապետարանում, բուհերում ու դպրոցներում:

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբրի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզում սեպտեմբերի 25-ի դրությամբ 53 դպրոցում կատարվել  է կորոնավիրուսի թեստի նմուշառում։ Թեստավորվել են դպրոցների 2520 աշխատակից, նրանցից դրական ցուցանիշ են ունեցել 31-ը:

Մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար  Լեյլի Ասլանյանը Sputnik Արմենիային վստահեցնում է՝ վերջին 2-3  օրերին հաստատված դեպքերի որոշ ավելացում ու վիրուսի տարածման ակտիվություն նկատվում է, բայց այդ թվերն անհանգստացնող չեն:

«Անշուշտ սա պայմանավորված է ուսումնական հաստատությունների աշխատանքով ու շփման շրջանակների ընդլայնմամբ»,- նշում է Լեյլի Ասլանյանը։

Այս  պահին ուսուցիչների մոտ հայտաբերված կորոնավիրուսով  պայմանավորված հեռավար ուսուցման են անցել Ախուրյանի 2-րդ դպրոցը և Շիրակի պետական համալսարանի հենակետային ավագ դպրոցի մեկ դասարան։

Կորոնավիրուսի թեստի դրական արդյունք գրանցվել է նաև Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի ԺՊ Կարեն Պետրոսյանի և Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի մոտ։ Երկուսն էլ իրենց բուժումը ստանում են Երևանում, Սբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում: Նրանց վիճակը բավարար է:

«Մեր հիվանդությունը պատճառ չէ, որ ասեն, թե դասերը չսկսած ուսանողներն անցել են հեռավար կրթության։  Հիբրիդային կրթություն է ու, համաձայն նախարարի որոշման, այն դասերը, որոնք տեսական են, պետք է արվեն առցանց տիրույթում, իսկ այն դասերը, որոնք պահանջում են տեխնիկա,  լաբորատորիաններ, դահլիճ, անցկացնում եմ բուհում»,-նշեց Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը:

Հայաստանում ուսուցիչների գրեթե 1,5 տոկոսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. ԱՆ

Նշենք, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը, որոնց մոտ ևս օրեր առաջ հաստատվել էր կորնավիրուս, իրենց լավ են զգում: Երկուսն էլ շարունակում են բուժում ստանալ տնային պայմաններում: Աշխատում են հեռավար: Քաղաքապետարանում նոր դեպքեր չեն արձանագրվել:

Որքա՞ն է ավելացել կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող վարկառուների թիվը ՀՀ–ում

Ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ Շիրակի մարզում մեկուսացված քաղաքացիների թիվը 478 է, նրանցից 110-ը դրական ախտանիշներով են: Սեպտեմբերի 25-ին Երևան է տեղափոխվել 7 վարակակիր: Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի հրամանով սեպտեմբերի 1-ից Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն այլևս կորոնավիրուսով հիվանդների չի բուժում, բայց տրիաժ ծառայություն իրականացնում է:

 

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1590)

Ըստ թեմայի

ՌԴ-ում չեն բացառել, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութ կմատակարարեն նախկին ԽՍՀՄ երկրներ
Covid-19-ից Հայաստանում ևս 3 կին են մահացել. նրանցից մեկն այլ հիվանդություն չի ունեցել
Ռուսաստանում սկսել են COVID-19–ի դեմ պատվաստանյութը փորձարկել ռիսկային խմբերի վրա
թեգերը:
Ուսուցիչ, թեստ, ռեկտոր, կորոնավիրուս, Գյումրի, Շիրակի պետական համալսարան, Շիրակի մարզ

Գլխավոր թեմաներ