02:32 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
87 0 0

Արյունաբանական կենտրոնը խնդրում է դեռևս չայցելել արյուն հանձնելու, քանի որ այս պահին այլևս կարիք չկա։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը տեղեկացնում է, որ այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է։

«Արյունաբանական կենտրոնն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր այն կամավորներին, ովքեր միացան մեր կոչին և կատարեցին արյունատվություն: Այս պահին խնդրում ենք չայցելել Արյունաբանական կենտրոն, քանի որ անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է»,–նշված է կենտրոնի Facebook սոցցանցի էջում։

Միաժամանակ կենտրոնը վստահեցնում է, որ անհրաժեշտության դեպքում կրկին կտեղեկացնեն:

Հիշեցնենք` մի շարք հիվանդանոցների առջև արդեն երկու օր է` հերթեր են. բազմաթիվ մարդիկ են այցելում, որպեսզի արյուն հանձնեն վիրավորների համար։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք. Արծրուն Հովհաննիսյան

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 4 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Վիրավորների տարհանման ևս մի կետ կլինի Վարդենիսում
ՄԻԵԴ-ն անմիջապես արձագանքել է Հայաստանի ներկայացրած դիմումին
Առաջնագիծ են գնում նաև նախարարների որդիները. Հովհաննիսյանը հուզիչ գրառում է արել
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, արյուն, Հայաստան

Գլխավոր թեմաներ