00:10 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
395 0 0

Հետախուզվող նախկին պաշտոնյաներն անձամբ կամ փաստաբանների միջոցով միջնորդություն են ներկայացրել նախաքննական մարմիններին` հետախուզումը դադարեցնելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Հետախուզման մեջ գտնվող ՀՀ նախկին բարձրաստիճան 3 պաշտոնյաներ դիմել են ՀՀ իշխանություններին` հայրենիք վերադառնալու ու Արցախին օգտակար լինելու հարցով։

Արցախ մեկնելու ցանկություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանը: Վերջինը 168.am-ին հայտնել է, որ ՀՀ իշխանություններից առայժմ պատասխան չի ստացել։

Սեպտեմբերի 27-ին ՀՀ դատախազությանն ու ՀՔԾ պետին է դիմել նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` իր նկատմամբ հայտարարված հետախուզումը վերացնելու միջնորդությամբ, քանի որ այդ հանգամանքը թույլ չի տալիս հատել ՌԴ սահմանն ու վերադառնալ Հայաստան։

Ընդ որում, նա պատրաստակամություն է հայտնում պատերազմական իրավիճակի ավարտից անմիջապես հետո ինքնակամ ներկայանալ նախաքննական մարմին։

13 կուսակցություն կոչով դիմել են Հայաստանի ու Արցախի իշխանություններին

ՀՀ իշխանությանը դիմած երրորդ նախկին պաշտոնյան հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է: Նա նշել է, որ ցանկանում է «օր առաջ վերադառնալ Հայաստան և իր հնարավորությունների սահմաններում աջակից լինել իր ժողովրդին»։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների օրերին սահմանադրական կարգը տապալելու համար, հեռակա կարգով դատապարտվել է կալանքի, նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Գևորգ Կոստանյանը կորոնավիրուսով է վարակվել

Միհրան Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։

Հիշեցնենք` Գևորգ Կոստանյանը դեռևս 2019թ-ի սեպտեմբերին «Մարտի 1»-ի գործով հրավիրվել էր հարցաքննության, սակայն ՀՔԾ–ն հայտնել էր, որ Կոստանյանն արտերկրում է և կվերադառնա 15-20 օրից։ Նա «Մարտի 1»–ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։

Ըստ այդ մեղադրանքի` 2008–ի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Գևորգ Կոստանյանը պահանջել է հետին ամսաթվով կազմել և շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կատարած գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:

Ըստ թեմայի

Միհրան Պողոսյանին նոր ծանր մեղադրանքներ կառաջադրվեն. գլխավոր դատախազ
«Իմ անձնական կարծիքով`սխալ է». Տոնոյանը` Միքայել Հարությունյանի երկքաղաքացիության մասին
Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել. ի՞նչ կապ ունի Միհրան Պողոսյանը
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), պաշտոնյա, Արցախ

Գլխավոր թեմաներ