09:54 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1706)
717 0 0

Հայ երիտասարդները փայլուն օրինակ են ցույց տալիս, թե ինչպես կարելի է մի բռունցք դառնալ։ Երևանի տարբեր վայրերում նրանք զինվորների համար սնունդ ու առաջին անհրաժեշտության ապրանքներ են հավաքում։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. «Ինձ պատերազմ չեն տանում, ասում են գնա, փոքր ես, զենք բռնել չգիտես, պապայիս ու եղբորս տարան առաջնագիծ, երկուսն էլ Քառօրյա պատերազմի մասնակից են։ Դե ես էլ ձեռքերս ծալած չեմ նստում»։

Զրուցակիցս ընդամենը 16 տարեկան Հարությունն է։ Սեպտեմբերի 28–ից ընկերոջ հետ օգնություն է ուղարկում առաջնագիծ, ասում է` բա տղերքին հո չենք թողի նեղվեն։

«Ընկերոջս հետ, Երևանի փողոցներում մեր տղերիքի համար սնունդ ու առաջին անհրաժեշտության ապրանք եմ հավաքում։ Քանի պատերազմ է՝ գիշերներն էլ քնելու համար չեն։ Փող չենք վերցնում, թող յուրաքանչյուրն իր ձեռքով գնումներ անի։ Մեր ազգը շուտ հանձնվողներից չի, պապաս էլ ասել է` հաղթելու ենք, իսկ ես միշտ հավատում եմ պապայիս»,–ասում է Հարությունն ու շեշտում, որ հավաքվածը Արցախ հասցնելու խնդիր չունեն, կամավորներին տեղափոխող վարորդներն արդեն իրենց լավ են ճանաչում։

Լաց ու ծիծաղ` կենտրոնական հոսպիտալի մոտ. ինչպես են զինվորների ծնողները լուրի սպասում

Հայ ազգը Հարությունի նման երիտասարդներ շատ ունի։ Նրանց այս օրերին կարելի է հանդիպել Երևանի փողոցներում`արկղերի կողքին նստած։ Ոմանք երգում են ու հիշեցնում, որ մեր պապերը թշնամու դեմ երգով ու պարով էին կռվում ու դիրքերում հաղթանակից հետո քոչարի պարում։ Ոչ մի լաց...

Группы армянской молодежи собирают помощь для Карабаха (30 сентября 2020). Еревaн
© Sputnik / Astgh Sukiasyan
Հայ երիտասարդները օգնություն են հավաքում Արցախի համար

Արցախի համար օգնություն հավաքելու նախաձեռնությունը սկսվեց Արթուր Արզումանյանից ու նրա ընկերներից։

Արթուրը բանակում չի ծառայել, այնպես չի, որ չի ուզել, կյանքն է այդպես դասավորվել։

Թշնամու սանձազերծած պատերազմի լուրը մեկտեղեց Արթուրի 23 ընկերներին։ Գնացին կամավոր գրվելու, իրենցից երեքը ծառայած չէին՝ չգրանցեցին, դե իրենք էլ տղերքին օգնելու իրենց տարբերակը մտածեցին։

«Նախ զանգահարեցինք մեր այն ընկերներին, որոնք Արցախում էին, հասկացանք, թե ինչի կարիք ունեն, ու արդեն երեկոյան Երևանի փողոցներում էինք։ Հենց առաջին օրը մեծ քանակությամբ սնունդ, դեղորայք, հագուստ ու ծխախոտ հավաքեցինք։ Շատերը նաև գումար տվեցին։ Մեր ձեռքով գնումներ կատարեցինք ու ուղարկեցինք Արցախ»,-նշեց Արթուրը։

Երիտասարդի խոսքով` իրենք օգնություն են հավաքում նաև Արցախից եկածների համար, անվճար կացարանի խնդիր են լուծում և սնունդով ապահովում։

Երևանի մեկ այլ շրջանում Սիրիայից և Լիբանանից ժամանած հայ երիտասարդներն էին օգնություն կազմակերպել. հուզիչ էր։

Տղաները հայրենասիրական երգ էին միացրել ու կոչ էին անում անցորդներին միանալ նախաձեռնությանը։

«Մենք կորոնավիրուսի պատճառով եկանք Հայաստան։ Չենք ծառայել, զենք բռնել չգիտենք, դեռ ուսանող ենք, մեզ որպես կամավոր չվերցրին, մենք էլ որոշեցինք նման ձևով օգնել տղերքին։ Դիմեցինք Եվրոպայում, ԱՄՆ–ում ապրող մեր ընկերներին, յուրաքանչյուրն իր չափով գումար ուղարկեց, մենք էլ գնումներ կատարեցինք ու ուղարկեցինք Արցախ։ Համագործակցում ենք պաշտպանության նախարարության հետ և ապրանքներ հավաքում ըստ անհրաժեշտության»,–ասաց կազմակերպիչներից մեկը` Գարոն։

Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ

Հայաստանի ու Արցախի համար ճակատագրական այս օրերին ակտիվ են նաև բուհերում սովորող երիտասարդները. ուսանողներին համախմբվելու կոչով հանդես եկան ՀՀ բոլոր համալսարանները։

Группы армянской молодежи собирают помощь для Карабаха (30 сентября 2020). Еревaн
© Sputnik / Astgh Sukiasyan
Հայ երիտասարդները օգնություն են հավաքում Արցախի համար

Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ղեկավարությունը, ուսխորհրդի նախագահ Պարույր Գալստյանի հետ համատեղ, սկսեց անհրաժեշտ ապրանքների հավաքագրումը՝ համագործակցելով ՊՆ-ի հետ։

Պարույրի խոսքով` ուսանող տղաներն արդեն կամավորական խումբ են կազմել առաջնագիծ մեկնելու համար։ Բոլորն էլ Քառօրյա պատերազմի մասնակից են։

Աշխույժ եռուզեռ է նաև Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց համալսարանի ուսանողության հարցերով ռեկտորի խորհրդական Հռիփսիմե Մարգարյանը։

Ուսանողների առաջին օգնությունը եղավ պատերազմի մասին պաշտոնական լուրերի թարգմանությունը օտար լեզուներով։ Բազմաթիվ կամավորներ հրատապ թարգմանություններ են անում և օգնում պայքարել նաև տեղեկատվական հարթակում։

«Քառօրյա պատերազմի օրերին մենք համալսարանի ներսում ստեղծեցինք Արցախին աջակցության ուսանողական կենտրոն։ Այս օրերին էլ կենտրոնը ակտիվ գործում է։ Պաշտպանության նախարարության հետ համագործակցելով հավաքում ենք առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Արդեն 5 մեքենա ենք ուղարկել Արցախ»,–ասաց Մարգարյանը։

Հետո շունչ քաշեց ու հավելեց, որ քանի դեռ այսպիսի երիտասարդներ ունենք, մեր ազգին մեռնել չկա։

Այս անգամ էլ հաղթելու ենք։

«Դիրքերն ամուր պահում ենք, հաղթելու ենք». զինվորները ծնողներին հորդորում են հանգիստ լինել

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1706)

Ըստ թեմայի

Արցախ են մեկնել նաև «Կարմիր բերետներ-5165» կամավորական ջոկատի տղաները. տեսանյութ
Կարևոր է մեր թիկունքը ամուր պահելու համար. ՀՀ առողջապահության նախարարության հորդորը
Մեր կռիվը մեր տուն-տեղ, հող-այգի, ավանդույթ, սրբություն պահելու համար է. Մանսուրյան
թեգերը:
Ուսանող, Երիտասարդ, կամավոր, հայ-ադրբեջանական

Գլխավոր թեմաներ