12:12 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020 (176)
17592 0 0

ԱԱԾ-ն հորդորում է զգուշավորություն ցուցաբերել հեռախոսային խոսակցությունների և կարճ հաղորդագրությունների (SMS) նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ այս օրերին անհրաժեշտ է լիովին զերծ մնալ հեռախոսային խոսակցությունների ու առավելապես կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով զինվորական տեխնիկայի տեղաշարժի, առաջնագծում և ռազմական գործողությունների տարբեր վայրերում կատարվող իրադարձությունների վերաբերյալ միմյանց տեղեկություններ փոխանցելուց՝ անգամ ականատես լինելու պարագայում: Համապատասխան հաղորդագրությունը տարածել է ԱԱԾ լրատվական ծառայությունը։

«Դարձյալ հորդորում ենք բացառապես օգտվել պաշտոնական տեղեկատվությունից և հիմք ընդունել միմիայն պաշտոնական լրահոսի մեկնաբանություններն ու վերլուծությունները՝ զերծ մնալով անգամ Ձեզ հավաստի տվյալներ միմյանց փոխանցելուց»,-նշված է տեքստում:

Հակառակորդի կողմից նմանատիպ տեղեկությունների նկատմամբ հասանելիություն ունենալու դեպքում հնարավոր են ամենատարբեր բացասական դրսևորումներ՝ իրենց անցանկալի հետևանքներով, զգուշացնում է ԱԱԾ-ն:

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020 (176)

Ըստ թեմայի

ԱԹՍ-ն խոցվել է Ասկերանի բնակելի թաղամասի հարևանությամբ. նոր լուսանկարներ
Մարտերը նորից թեժացել են. Արծրուն Հովհաննիսյանը` Ադրբեջանի կորուստների մասին
Ստեփանակերտը գնդակոծվում է, հրետակոծության ձայներ են լսվում
թեգերը:
Պատերազմ, հեռախոսազրույց, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ

Գլխավոր թեմաներ