ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 2-5-ին՝ կեսօրից հետո, Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ։
© official site of the MES of RA Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում
Երևանում կարճատև անձրև կարող է տեղալ հոկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին։
Ամսի 3-6-ը մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այսօր կեսօրին Երևանում օդի ջերմաստիճանը կտատանվի +25-ից +27-ի, իսկ գիշերը` +12–ից +14–ի սահմանում։
«Ինձ պատերազմ չեն տանում, բայց ես ձեռքերս ծալած չեմ նստում». հանգանակություն՝ բանակի համար