09:04 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020 (176)
708 0 0

Սամվել Մարտիրոսյանը հայտնել է, թե կապի որ հավելվածներն են առավել անվտանգ: Բայց ամեն դեպքում հիշեցրել, որ միևնույն է՝ չարժե շատ ծավալվել:

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ում գրառում է արել՝ դարձյալ անդրադառնալով հեռախոսային զանգերի անվտանգության հարցին:

«Այսօր նույնիսկ Երևանում անվտանգ չէ խոսել բջջային կապով, քանի որ թուրքական տարածքից հնարավոր է գաղտնալսվի»,- գրում է Մարտիրոսյանը:

Նա նաև նշում է, որ խոսքը ոչ բոլոր խոսակցություններին է վերաբերում, առօրեական խոսակցություններ, օրինակ, հանգիստ կարելի է շարունակել վարել հեռախոսով: Ընդ որում` նրա խոսքով, որքան շատ, այնքան լավ, քանի որ դա կբարդացնի թշնամու գործը:

«Բայց եթե առաջնագծից, անվտանգության կամ այլ նմանատիպ թեմաների մասին է խոսակցությունը՝ ոչ հեռախոսով»,- հերթական անգամ զգուշացնում է փորձագետը:

Նման դեպքերի համար Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս օգտվել Whats up, Telegram, Signal, թեկուզ Facebook-ի Messenger հավելվածներից: «Բայց դե էլի չարժե շատ տարածվել»,- զգուշացնում է Սամվել Մարտիրոսյանը:

Զինվորների մասին տեղեկություն հավաքելու փորձերից պետք է զերծ մնալ. ԱԱԾ

Նշենք, որ Արցախում ու Հայաստանում ընթացող ռազմական գործողությունների ամբողջ ընթացքում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ևս հայտարարում է, որ անհրաժեշտ է լիովին զերծ մնալ հեռախոսային խոսակցությունների ու SMS հաղորդագրությունների միջոցով զինվորական տեխնիկայի տեղաշարժի, առաջնագծում և ռազմական գործողությունների տարբեր վայրերում կատարվող իրադարձությունների վերաբերյալ միմյանց տեղեկություններ փոխանցելուց՝ անգամ ականատես լինելու պարագայում:

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020 (176)

Ըստ թեմայի

Ադրբեջանական կողմից մարտերը ղեկավարվում են արաբերեն լեզվով․ ԱՀ ՊԲ
Հակառակորդը վերջին մեկ օրում ունեցել է շուրջ 830 զոհ
«Մենթալիտետն է բարբարոսական». գնդապետը ռուսաստանցի լրագրողի հարցին պատասխան չգտավ
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, հեռախոսազրույց, հեռախոս

Գլխավոր թեմաներ