19:48 19 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
203 0 0

Արմեն Սարգսյանը զրուցել է բարերար Վաչե Մանուկյանի հետ, որին պատկանում է տարածաշրջանում ներարկման լուծույթներ արտադրող ամենամեծ ընկերությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. «Ֆարմատեք» դեղագործական ընկերությունը, որը տարածաշրջանում ներարկման լուծույթներ արտադրող ամենամեծ ընկերությունն է, բանակի համար անհրաժեշտ ներարկման լուծույթները, ախտահանիչ հեղուկներն ու տարբեր դեղամիջոցները կմատակարարի բացառապես անվճար: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի նախագահ, սփյուռքահայ գործարար, ազգային բարերար Վաչե Մանուկյանի հետ, որին էլ պատկանում է «Ֆարմատեքսը»։

«Բանակին ներարկման լուծույթներ, ախտահանիչ հեղուկներ ու տարբեր դեղամիջոցների անվճար մատակարարման գործընթացն արդեն իսկ սկսված է»,– նշված է հաղորդագրության մեջ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում և Հայաստանի սահմաններին վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններին և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին: Այդ համատեքստում կարևորվել է մեր բոլոր հայրենակիցների, այդ թվում՝ Սփյուռքի օժանդակությունը համաժողովրդական պայքարին ինչպես ռազմաճակատում, այնպես էլ թիկունքում:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 3-ի ժ. 22։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 2730 զոհ ունի, 4400 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 14 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 123 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 372 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Ըստ թեմայի

Այս պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի բանակի լիակատար ոչնչացմամբ. Արարատ Միրզոյան
Կենտրոնի հարյուրավոր թոշակառուներ խնդրում են իրենց այս ամսվա թոշակը փոխանցել բանակին
«Ներեցեք, որ գումարս քիչ է». միայնակ թոշակառուն բանակի համար գումար է փոխանցել
թեգերը:
Արմեն Սարգսյան, Բանակ, Դեղ, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ