20:30 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
2496 0 0

Նախարարը տեղեկացրել է` այս պահին օդային տագնապի անհրաժեշտություն չկա, լինելու դեպքում իրազեկման տարբեր միջոցներ կկիրառվեն։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնում է, որ այս պահին օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն չկա։ Facebook–ի իր էջում նա հերքել է շրջանառվող տեղեկությունները, թե հնարավոր է` փորձնական օդային տագնապի ազդանշան տրվի։

«Հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական»,– գրել է նախարարն ու հավելել, որ այդ դեպքում ԱԻՆ–ը իրազեկման անհրաժեշտ բոլոր միջոցները կկիրառի բնակչությանն այդ մասին օպերատիվ տեղեկացնելու համար:

Մասնավորապես, օդային տագնապի իրազեկումն իրականացվելու է էլեկտրաշչակներով, բջջային հեռախոսներին ուղարկվող կարճ sms հաղորդագրություններով և ԶԼՄ–ներով:

Նախարարը հորդորել է բոլորին հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը:

Չնայած նրան, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չկա, բայց գրառմանը կից նախարարը հրապարակել է այն կանոնները, որոնց պետք է հետևել օդային տագնապի դեպքում։

Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ի ուշ երեկոյան համացանցում տեղեկություններ էին տարածվել, թե պայթյունի ձայներ են լսվել Աբովյան քաղաքում ու հարակից բնակավայրերում։ Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի ՀՕՊ ուժերը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդային տարածքում հայտնված 4 անօդաչու թռչող սարքեր են ոչնչացրել։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ տեղեկացրել էր, որ բոլոր 4 ԱԹՍ–ները հետախուզական են եղել։

Ո՞ր դեպքում ՀՀ-ում գտնվող ՌԴ զինուժը կօգտագործվի ՀՀ անվտանգությունն ապահովելու համար

Ըստ թեմայի

Ադրբեջանի ինքնաթիռներում կատապուլտն անջատվա՞ծ է. Արծրուն Հովհաննիսյանի ուշագրավ դիտարկումը
Թշնամու հետ կարող եմ խոսել միայն զենքով. Արցախի հերոս Շաքարյան
Ադրբեջանն անընդհատ հարձակման փորձեր է ձեռնարկում. ՊՆ
Շուշիում և Ստեփանակերտում, ըստ նախնական տեղեկությունների, 4 մարդ է մահացել. Բեգլարյան
թեգերը:
Ֆելիքս Ցոլակյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ