05:14 22 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.37
  • GBP645.35
  • EUR585.48
  • RUB6.41
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
80 0 0

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ուսուցիչներին ու շեշտել, որ նրանց կոչումն անփոխարինելի է, գործը՝ բարդ ու պատասխանատու։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի տոնի առթիվ: Նա, բարձր գնահատելով  ուսուցիչների դերը, նշել է, որ սահմանին քաջաբար ու աներկյուղ կռվում է նրանց դաստիարակած սերունդը, որ անձնվիրաբար սիրում ու հերոսաբար պաշտպանում է իր Հայրենիքը։

«Այդ սերն ու նվիրումը Դո՛ւք եք նրանց ներարկել, պայքարի անկոտրում ոգին Դո՛ւք եք նրանց մեջ կերտել: Եվ ուրեմն, խոնարհվելով Ձեր վաստակի առաջ՝ փա՛ռք մեր զինվորներին: Երբ թիկունքն ամուր է կրթությամբ ու մշակույթով, ճակատում պայքարը համառ է ու հաղթանակող»,-նշել է նախարարը։

Արայիկ Հարությունյանը շեշտում է, որ ուսուցիչներին բախտ է վիճակվել կրթել այն ժողովրդի զավակներին, որ կրում է դարերի ոգին, գալիքի կամքն ու երազանքը ու հւորդորում է երբեք չդադարել հայ մանուկի առաջ բացել երազելու կախարդական դռները:

Արման Թաթոյանը լուսանկարներ է հրապարակել. Ադրբեջանը հրետակոծել է անգամ դպրոցի շենքը

«Այդ երազանքն է նրան այսօր սահմանին ուժեղ պահում: Ձեր կոչումն անփոխարինելի է, գործը՝ բարդ ու պատասխանատու։ Դուք չերկնչեցիք համավարակի պայմաններում և ջանք չխնայեցիք կրթության շարունակականության համար՝ ինքներդ հընթացս հաստատակամորեն սովորելով և նախաձեռնելով։ Եվ այսօր ձեր գործն անում եք կրկնակի մարտահրավերներին դիմակայելով՝ փոխանցելով ոչ միայն գիտելիք, այլև կամք, համառություն և լավատեսություն, ուստի, թող այն այսօր պսակվի սահմանին կանգնած զինվորի հաղթանակով՝ ի նշանավորումն այս կարևոր տոնի:

...Կեցցե՛ թիկունքը պահող ուսուցիչը, փա՛ռք սահմանին կռվող զինվորին»,-մասնավորապես նշված է շնորհավորական ուղերձում:

Ըստ թեմայի

Առաջնագծից հեռու, բայց հրաձգության ներքո․ ինչպիսի՞ն է Ստեփանակերտն այս օրերին
Կյանքն ու խաղերը կրակոցների տակ. Ստեփանակերտի տուն–ինտերնատի սաները հաղթանակի են սպասում
Քեզ շատ եմ սիրում, խնդրում եմ` արի. Արցախը պաշտպանող զինվորները նամակ են ստացել երեխաներից
թեգերը:
Զինվոր, Արայիկ Հարությունյան, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Նախարար, Ուսուցիչ

Գլխավոր թեմաներ