20:57 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
297 0 0

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է չպատասխանել հայկական հեռախոսահամարների նմանությամբ համարներից զանգերին։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հակառակորդի կողմից այս օրերին կոտրվում են www.facebook.com սոցիալական ցանցում հայկական որոշ օգտատերերի անձնական հաշիվներն ու էջերը և դրանց միջոցով իրականացվում են հայ հանրության շրջանում միմյանց նկատմամբ հակասություններ ձևավորելու, հասարակությունը պառակտելու, գաղափարական տարաձայնություններ սերմանելու, ինչպես նաև խուճապ առաջացնելու գործողություններ՝ այդ էջերով տարատեսակ հաղորդագրություններ տարածելու եղանակով:

Մասնավորապես, հիշյալ սոցիալական ցանցի «Armenian Style», «Երևան-Հայաստան», «Armenian Realty» և այլ կոտրված էջերում հրապարակվում են ռազմական գործողությունների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ, հանրության շրջանում բացասական հույզեր ձևավորող նյութեր և լուսանկարներ, ինչպես նաև կեղծ հայտարարություն՝ հոկտեմբերի 8-ին նախատեսվող ինչ-որ հավաքի վերաբերյալ:

Բացի այդ, նկատվում են նաև հատուկ ծրագրային մեթոդներով գեներացված և հայկական հեռախոսահամարների նմանությամբ համարներից զանգերի միջոցով սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու և այդ տարբերակով հայկական կողմի փաստացի իրավիճակին հնարավորինս տիրապետելու դեպքեր, ինչպես նաև նույն ճանապարհով առաքվում են խուճապ առաջացնող հաղորդագրություններ:

ԱԱԾ–ն զգուշացնում է` անօդաչու թռչող սարքեր չկիրառել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է չտրվել հակառակորդի սադրանքներին, չպատասխանել սոցիոլոգիական հարցումների նպատակ ունեցող կեղծ հեռախոսազանգերի, հիմք չընդունել վերոնշյալ տարբերակով ստացված կեղծ տեղեկություններն ու զերծ մնալ վերջիններիս տարածումից, ցուցաբերել զգոնություն և հետևել միայն պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին:

ՀՀ–ում լրտեսություն կատարելու կասկածանքով օտարերկրյա քաղաքացիներ են ձերբակալվել

Ըստ թեմայի

ՊՆ խոսնակի անունով բացված կեղծ էջից նամակ է ուղարկվում
Ադրբեջանը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել. ՊՆ խոսնակ
Ջալալ Հարությունյանը Twitter-ում միկրոբլոգ չունի. հրամանատարի անունով կեղծ էջ են բացել
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ