13:21 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1592)
82 0 0

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն արդեն պատրաստ է, հնարավորություններ են ստեղծվում է ՌԴ-ում կամավոր պատվաստումների համար։ Դեղամիջոցը առաջին հերթին պատրաստ են տրամադրել ԵԱՏՄ գործընկերներին։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն այսօր Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստում հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը տրամադրել Եվրասիական միության գործընկերներին։

Նա հիշեցրեց, որ ռուսաստանցի բժիշկները մեկնել էին Հայաստան, Ղրղզստան, Ղազախստան և Մոլդովա՝ հիվանդներին օգնելու և խորհրդակցությունների համար։ «Անհրաժեշտության դեպքում ԵԱՏՄ հինգ պետությունները պատրաստ են օպերատիվ միջոցներ ձեռնարկել բնակչությանն օգնելու համար»,– ավելացրեց նա։

Հիմա, երբ Ռուսաստանում վարակի դեմ պատվաստանյութն արդեն պատրաստ է, հնարավորություններ են ստեղծվում քաղաքացիների կամավոր պատվաստման համար։ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել պատվաստանյութը, առաջին հերթին՝ ԵԱՏՄ երկրներին։

«Մեր նպատակը հիմա քաղաքացիների կյանքն ու առողջությունը պահպանելն է»,-ընդգծեց ՌԴ վարչապետը։

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 11-ին ՌԴ կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը։ ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը COVID-19-ի դեմ պատվաստանյութ գրանցած առաջին երկիրն է։ Պատվաստանյութը բավականաչափ արդյունավետ է, ձևավորում է կայուն դիմադրողականություն և անցել է բոլոր անհրաժեշտ փորձարկումները։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1592)

Ըստ թեմայի

Նուբար Աֆեյանի ընկերությունը Covid 19-ի դեմ պատվաստանյութի 20 միլիոն դեղաչափ կարտադրի
Հայաստանը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կգնի. արդեն համաձայնագիր է ստորագրվել
COVID-19-ի դեմ պատվաստանյութը պետք է հասանելի լինի բոլոր ժողովուրդներին. Փաշինյան
թեգերը:
կորոնավիրուս, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), Ռուսաստան

Գլխավոր թեմաներ