16:11 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1576)
135 0 0

Հայաստանի Հանրապետությունից մեկնող ուղևորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսի տարածման ցուցանիշով Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի կարմիր գոտու ցուցակում։ Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։

«Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ով վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված` Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի առողջապահության նախարարության կողմից ամեն շաբաթ հրապարակվող ցուցակի կարմիր գոտում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Դեսպանության տեղեկացմամբ`այսուհետև ՀՀ-ից Ուկրաինա մեկնող բոլոր ուղևորները պետք է ոչ միայն ունենան COVID-19 «ծածկող» ապահովագրություն, այլև նրանք ենթարկվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման։ Ուղևորը կարող է կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ թեստ հանձնել։ Վիրուսը չհայտնաբերվելու դեպքում անձն ինքնաբերաբար դուրս է գալիս ինքնամեկուսացումից:

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 55736–ի։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1576)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսով վարակվածների շեշտակի աճ կա. Ավինյանը հորդորում է չբարդացնել բժիշկների գործը
ՌԴ–ն պատրաստ է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը տրամադրել ԵԱՏՄ գործընկերներին․ Միշուստին
Եվս 6 մահ Հայաստանում. կորոնավիրուսի զոհ դարձածները կանայք են
թեգերը:
կորոնավիրուս, Ուկրաինա, Հայաստան

Գլխավոր թեմաներ