23:36 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.33
  • GBP639.50
  • EUR582.43
  • RUB6.33
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1414)
273 0 0

Վիրավոր լրագրողի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, բայց նա արդեն խոսում է, Կոտենոկի տելեգրամ–ալիքում էլ հաղորդագրություններ են հայտնվում նրա անունից։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Շուշիում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը կոմայից դուրս է եկել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը։

«Լրագրողը գիտակցության է եկել, անջատվել է արհեստական շնչառական ապարատից։ Խոսում է, սակայն առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր»,– ասաց Հունանյանը։

Կոտենոկ տելեգրամ–ալիքում այսօր արդեն երկու հաղորդագրություն է հայտնվել։ Մեկում գրված է, որ նա կոմայից դուրս է եկել, իսկ մյուսը Շուշիի հրթիռակոծության մասին է. «Հաղորդագրություն Կոտենոկից. հարվածը 100%–ով կանխամտածված էր, մինչ մեր գալը եկեղեցու վրա մոտ 20 րոպե անօդաչու էր պտտվում, երբ մենք հայտնվեցինք ներսում, գրեթե անմիջապես հարված հասցվեց»:

Հիշեցնենք` ռուս լրագրողները վիրավորվել էին հոկտեմբերի 8-ին։ Ադրբեջանական ԶՈւ կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու առաջին հրթիռակոծությունից հետո լրագրողներն այնտեղ էին գնացել հետևանքները նկարահանելու։ Այդ ժամանակ Ադրբեջանը երկրորդ անգամ էր հրթիռակոծել եկեղեցին, ինչի հետևանքով վիրավորվել էին լրագրողներ Յուրի Կոտենոկն ու Լևոն Արզանովը, նաև նրանց ուղեկցողը` Հրանտ Բալադյանը։ Վերջին երկուսը թեթև վնասվածքներ էին ստացել, իսկ Յուրի Կոտենոկը` ծանր։ Նա բեկորային վնասվածքներ էր ստացել որովայնի, կրծքավանդակի և ստորին վերջույթների շրջանում։

Նա երկու անգամ վիրահատվել է։ Առաջին օգնությունը լրագրողին ցուցաբերվել էր Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում, ապա նրան սանավիացիայով տեղափոխել էին Երևանի «Էրեբունի» ԲԿ։ Բժշկի խոսքով` նա մոտ 3,5 լիտր արյուն էր կորցրել, բայց բժիշկները կարողացել էին վերականգնել այն։ Բժիշկների գնահատմամբ` կյանքին վտանգ չի սպառնում։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1414)

Ըստ թեմայի

«Էդ պահին հիմնականում չես մտածում, ուղղակի գիտես, որ պետք է գնաս առաջ». տեսանյութ
Ադրբեջանը նոր գրոհ է ձեռնարկել «Կարախամբեյլիի» ուղղությամբ` խախտելով պայմանավորվածությունը
Ադրբեջանը կրակի տակ է պահում Հադրութը. ՊՆ
թեգերը:
Լրագրող, Ղազանչեցոց եկեղեցի (Շուշի), Շուշի

Գլխավոր թեմաներ