08:22 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
370 0 0

Սուրբ Պատարագի ընթացքում Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում կաղոթեն երկրի, ժողովրդի ու հայոց բանակի համար։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 11-ին հայկական եկեղեցիներում խաղաղության աղոթք կհնչի։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի մամլո ծառայության ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը։

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հոկտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ընթացքում կկատարվի մասնավոր աղոթք խաղաղության հայցով՝ ի զորակցություն մեր հայրենի երկրի ու ժողովրդի և հայոց բանակի»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան

Ըստ թեմայի

Ադրբեջանը կրակի տակ է պահում Հադրութը. ՊՆ
Շրջափակումից դուրս են եկել և մեծ կորուստներ պատճառել թշնամուն. հերոս տղաների մասին
ԵԱՀԿ նախագահը ողջունում է Ղարաբաղում հումանիտար հրադադար հայտարարելու որոշումը
թեգերը:
աղոթք, Եկեղեցի, Հայաստան

Գլխավոր թեմաներ