00:14 21 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.33
  • GBP639.50
  • EUR582.43
  • RUB6.33
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
128 0 0

ՍԴ նախագահի ընտրությանը մասնակցել են ՍԴ բոլոր 9 դատավորները. Արմեն Դիլանյանը ընտրվել է 6 կողմ ձայնով։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ Արմեն Դիլանյանը շատ ոգևորված չէ, որ ՍԴ նախագահ է ընտրվել։ Դիլանյանը նման կարծիք հայտնեց այսօր` ընտրությունների ավարտից հետո լրագրողների հետ զրույցում։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ ՍԴ նախագահի ընտրության առաջին փուլում` սեպտեմբերի 24-ին, Դիլանյանն ասել էր, թե ՍԴ նախագահ դառնալու միտում չունի, և այդ պաշտոնը ամենևին էլ գրավիչ չէ իր համար։

«Հիմա էլ կարծում եմ, որ ՍԴ նախագահի պաշտոնը գրավիչ չէ։ Սակայն հարցն այն է, որ երկրում ստեղծված պատերազմական իրավիճակում պարտավոր էինք ընտրել ՍԴ նախագահ»,–ասաց Դիլանյանը` խոստանալով, որ մոտ ժամանակներս ավելի մանրամասն կզրուցի լրագրողների հետ բոլոր հարցերի առնչությամբ։

Դիլանյանը հայտնեց, որ ընտրությանը մասնակցել են ՍԴ բոլոր` 9 դատավորները. նա ընտրվել է 6 կողմ ձայնով։

Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքը ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի, դատավոր Արևիկ Պետրոսյանի հետ` Դիլանյանը պատասխանեց, որ չկա դժվարություն, որ հաղթահարելի չլինի, դա էլ կհաղթահարեն։

Ի դեպ, ՍԴ փոխնախագահի ընտրությունը կկայանա վաղը՝ ժամը 11–ին։

Հիշեցնենք, որ ՍԴ նախագահի ընտրության առաջին փուլում Դիլանյանը հայտնել էր նաև, թե իրականում դժվար է համատեղել ՍԴ դատավորի մասնագիտական աշխատանքը ՍԴ նախագահի պաշտոնի հետ: Ուստի, իր համար շատ ավելի հարմարավետ է ՍԴ-ում աշխատել որպես ՍԴ դատավոր:

Նա ՍԴ դատավոր է ընտրվել 2018 թ. սեպտեմբերի 13-ին։ Այսօր կայացած ընտրություններին ինքնաառաջադրվել էր։ Բացի նրանից, առաջադրվել էր նաև Արևիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, որոնք հանդես էին եկել ինքնաբացարկի հայտարարությամբ։

Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահն ընտրվում են վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի:

Ըստ թեմայի

ՍԴ-ն Հրայր Թովմասյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել
«Եթե չգտնեմ իմ թեկնածուին, բոլորին դեմ կքվերակեմ». Հրայր Թովմասյանը կմնա՞ ՍԴ-ում
ՍԴ նախագահի մեկ թեկնածու կա
թեգերը:
Նախագահ, Սահմանադրական դատարան, Արման Դիլանյան

Գլխավոր թեմաներ