ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Սոցցանցերում շարունակում են խաբեության տարբեր մեխանիզմներ կիրառվել գումար շորթելու համար։ Տեղեկությունը հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը` հղում անելով Տեղեկատվության ստուգման կենտրոնին։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքը հատել է 100 միլիոն դոլարի շեմը
«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմից հետո Telegram-ում ակտիվորեն կազմակերպվում են դրամահավաքներ։ Վերջերս հաճախ ենք նկատում տարբեր ֆոնդեր, որոնց կազմակերպիչները կոչ են անում զինվորներին կամ նրանց ընտանիքներին աջակցելու համար կատարել դրամական փոխանցումներ»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ օգնությունները նպատակային ու կառավարելի դարձնելու միայն մեկ տարբերակ կա` նվիրատվությունները պետք է անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ imnadram.org և ԱՄՆ-ի տարածքից՝ fond.org կայքի միջոցով։
«Ներեցեք, որ գումարս քիչ է». միայնակ թոշակառուն բանակի համար գումար է փոխանցել