15:17 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1519)
283 0 0

Մեգաաստղի հայ երկրպագուներն ադրբեջանցի օգտատերերին հիշեցնում են, որ Ադրբեջանի և Թուրքիայի բնակչությունը միասին վերցրած` 2 անգամ պակաս է Քարդաշյանի հետևորդների բանակից։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Աշխարհի ամենահարուստ հայուհի, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հերթական անգամ պաշտպանել է իր պատմական հայրենիքը և ադրբեջանցիների կողմից ենթարկվել սոցցանցային հարձակման:

Նշենք, որ Արցախում տիրող պատերազմական իրավիճակի կապակցությամբ օրեր առաջ Քիմ Քարդաշյանը 1 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին և կոչ արել իր միլիոնավոր երկրպագուներին նվիրատվություն կատարել ու պայքարել Ադրբեջանի ագրեսիայի դեմ։

Քարդաշյանի տեսաուղերձից հետո ադրբեջանցի օգտատերերը հարձակվել են Facebook–ի, Instagram-ի և Twitter-ի`  մեգաաստղի պաշտոնական էջերի վրա։

Սոցցանցերում նույնիսկ հայտնվել է #KimKardashianSupportsTerrorism ծիծաղաշարժ հեշթեգը ՝ Քիմ Քարդաշյանն աջակցում է ահաբեկչությանը։ Զավեշտալին այն է, որ հեշթեգը հորինել և օգտագործում են այն երկրի քաղաքացիները, որի բանակում այժմ ահաբեկիչներ ու վարձկաններ են կռվում։

Զգուշացրեք Թուրքիային` դադարեցնի զենք և մարտիկներ ուղարկել Բաքու. Քարդաշյանի կոչը ԱՄՆ–ին

Անգամ Հայաստանի հետ կապ չունեցող հրապարակումների մեկնաբանություններում, մասնավորապես` Քարդաշյանի ներկայացրած կոսմետիկ միջոցների, ներքնազգեստի լուսանկարների տակ ադրբեջանցիները նեգատիվ մեկնաբանություններ են թողնում։

Նրանք մեգաաստղի կողմից ներկայացվող բրենդների պաշտոնական էջերում բացասական մեկնաբանություններ են գրում, իբր այդ ապրանքները որակյալ չեն։

Ինչպես մարտի դաշտում, այնպես էլ սոցցանցերում, հայ օգտատերերը հակագրոհի են անցել։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ ու արձագանքներ են գրել Քարդաշյանի էջերում, շնորհակալություն հայտնելով նրան արդարության համար։ Ոմանք նույնիսկ վեճի են բռնվել ադրբեջանցիների հետ։

«Դուք թուրք եք, միասին վերցրած 90 միլիոն (10 միլիոն բնակչություն ունեք Ադրբեջանում, 80 միլիոն ՝ Թուրքիայում), իսկ Քիմը 200 միլիոն հետևորդ ունի, հանգստացեք», «Հենց հիմա չքվեք մեր թագուհու էջից», «Վնգստացեք ձեր աստղերի լուսանկարների տակ, ախ հա, դուք աստղեր չունեք»,–գրել են հայ օգտատերերը։

Նշենք, որ Քարդաշյանը վաղուց է վարժվել ադրբեջանցի օգտատերերի բացասական մեկնաբանություններին։ Իր հարցազրույցներից մեկում աստղը նշել է, որ իրեն վաղուց չեն հետաքրքրում իր հասցեին հնչող վատ մեկնաբանությունները։


Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1519)

Ըստ թեմայի

Ադրբեջանը նորից հարձակման է անցել. հազարավոր վարձկաններ են մասնակցում դրանց
Ինչպես է խոցվում Ադրբեջանի հերթական տանկը. տեսանյութ
Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով 24 000 արցախցի դպրոց չի հաճախում
թեգերը:
Instagram, Facebook, Ադրբեջան, Քիմ Քարդաշյան

Գլխավոր թեմաներ