10:50 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
260 0 0

Անհրաժեշտ է, որ բնակիչներն անմիջապես տեղեկացնեն հակամարտության գոտուց Հայաստան մտած կամ բերված չստուգված կենդանիների մասին:

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Հողային, բնական օջախային, զոոնոզ ինֆեկցիաների գլուխ բարձրացնելը, թունավորումներn այս պահին լրջագույն սպառնալիք են։ ՍԱՏՄ հրավիրած մասնագիտական խորհրդակցության ժամանակ նման կարծիք են հայտնել մասնակիցները։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ղեկավար Գեորգի Ավետիսյանի հրավիրած խորհրդակցության նպատակն էր մասնագետների հետ համատեղ քննարկել պատերազմական դրության պայմաններում Հայաստանի անասնահամաճարակային իրավիճակի վերահսկողության համար առաջացող խնդիրները, անասնաբուժական ծառայությունների առաջնահերթ քայլերը, ինչպես նաև այդ առումով Արցախի Հանրապետությանն աջակցելու հնարավոր տարբերակները:

«Գեորգի Ավետիսյանն առաջարկել է ստեղծել ուղեցույց, որը համապատասխան անասնաբուժական ծառայություններ մատուցող կազմակերպությունների, ինչպես նաև պատկան մարմինների համար արտակարգ պայմաններում արագ գործողություններ ծավալելու, անասնահամաճարակային իրավիճակը վերահսկելու և բնակչությանը կենդանիներից փոխանցվող հիվանդություններից զերծ պահելու հիմք կհանդիսանա: Այն կտրամադրվի նաև Արցախի համապատասխան կառույցներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մասնագետներն ընդգծել են՝ անհրաժեշտ է ստեղծել բուֆերային գոտիներ, հնարավորինս համագործացել Արցախի անասնաբուժական կազմակերպությունների հետ՝ վերահսկելու համար կենդանիների շարժը:

Կարևորվել է սահմանամերձ բնակավայրերում իրազեկման և խորհրդատվական աշխատանքների անցկացում։ Անհրաժեշտ է, որ բնակիչներն անմիջապես տեղեկացնեն հակամարտության գոտուց Հայաստան մտած կամ բերված չստուգված կենդանիների մասին:

Գեորգի Ավետիսյանը կրկին նշանակվել է ՍԱՏՄ ղեկավար

Առաջարկվել է նաև ստեղծել մասնագետների խմբեր, որոնք տեղերում կուսումնասիրեն իրավիճակը։ Ուսումնասիրության հիման վրա կիրականացվի քարտեզագրում, առկա իրավիճակի ամրագրում և հետագա զարգացումների վերահսկողություն:

Ըստ թեմայի

Հաղթում ենք. փոքրիկ Դավիթը երկու մատով մեքենա է քաշում հանուն հայրենիքի. տեսանյութ
Արցախում ռմբակոծության հետևանքով վիրավորված 2 տարեկան Արծվիկին վիրահատել են
Ադրբեջանը պատասխան կտա. ՊԲ-ն կոշտ հայտարարություն է արել
թեգերը:
Պատերազմ, թունավորում, Միս, կով, ՍԱՏՄ(Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)

Գլխավոր թեմաներ