00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես տեղում եմ»․ Տավուշում առաջնագծի զինծառայողներին աջակցելու յուրահատուկ արշավ է սկսվել

© Photo : Facebook / ՀՀ Տավուշի մարզպետարան /Tavush Administrative Region RAСвященник села Мовсес в Тавушской области Армении Абел Карташян
Священник села Мовсес в Тавушской области Армении Абел Карташян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սոցիալական ցանցերում տարածվում են Հայաստանի սահմանամերձ շրջանի բնակիչների լուսանկարները՝ «Ես տեղում եմ» մակագրությամբ։ Ակցիայի հերոսների շարքում է Մովսես գյուղի քահանա Աբել Քարտաշյանը։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ սահմանամերձ Տավուշի  մարզի մարզպետարանը որոշել է յուրօրինակ ձևով աջակցել առաջնագծի մարտիկներին և սկսել է «Ես տեղում եմ» արշավը։

«Մենք ուզում ենք ցույց տալ այն մարդկանց, որոնք չնայած պատերազմի սարսափներին՝ տեղում են մնացել և իրենց ամենօրյա աշխատանքով ամուր են պահում կռվող զինվորների թիկունքը»,-պատմեց մարզպետարանի լրատվության բաժնի պատասխանատու Լիլիթ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ նախաձեռնությունը կիրականացվի մի քանի փուլով։ Նախ  հերթով կհրապարակվեն Տավուշի այն բնակիչների լուսանկարները, որոնք պատերազմի իրական վտանգի պայմաններում մնում են մարզում։

Առաջինը հրապարակվել են աշակերտի, ուսուցչուհու, հացթուխի և քահանայի լուսանկարները։ Ի դեպ, լուսանկարներից մեկում Մովսես գյուղի քահանա Աբել Քարտաշյանն է, որի «Նայեցի զինվորներին և հասկացա, որ նրանք ավելի շատ են սիրում հայրենիքը, քան ես հավատում եմ Աստծուն» արտահայտությունը տարածվեց համացանցում և արժանացավ օգտատերերի հիացմունքին։

Երկրորդ փուլը կդառնա կարճ տեսահոլովակների հրապարակումը, իսկ վերջին փուլում ակցիային կմիանան տարբեր դպրոցների աշակերտները։ Ի դեպ, արշավին կարող են միանալ նաև այլ մարզերի բնակիչներ՝ օգտագործելով #Ես_տեղում_եմ հեշթեգը։

«Գյուղերում մենք հանդիպեցինք տարբեր մարդկանց, որոնք չնայած պատերազմին, ապրումներին և ներքին լարվածությանը, օրինակ, խաղողի բերքն էին հավաքում։ Նրանցից ոչ ոք չի էլ մտածում ամեն ինչ թողնելու, հուսահատվելու կամ ինչ-որ ուրիշ կերպ իրեն պահելու մասին։ Նրանք չեն էլ հասկանում, թե ինչպես կարելի է չմնալ տեղում։ Նրանք դա ինչ-որ գերբնական կամ հերոսական բան չեն համարում։ Նրանք համար դա սովորական բան է, և այդ է մեր ուժը։ Եվ դա հիանալի է»,-նշեց Սարգսյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

Լրահոս
0