09:06 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
864 0 0

14–ամյա երեխան մի շարք վնասվածքներ ունի, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Գեղարքունիքում ադրբեջանական ԱԹՍ–ի հարվածից վիրավորված 14-ամյա երեխան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց բուժկենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Երեխան վնասվել է անօդաչու թռչող սարքի հարվածից, երբ մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի նպատակով։ Ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ։ Դրենավորվել է։ Վնասված է փայծաղը` առանց շարունակվող արյունահոսության։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր է»,– ասաց նա։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ վիրավորվածը 14-ամյա Նարեկ Արզոյանն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր` հոկտեմբերի 14-ին, ադրբեջանական զինուժը թիրախավորել է Վարդենիսի շրջանում հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան ընդամենը մերկապարանոց ենթադրությունների հիման վրա, թե իբր այդ տեխնիկան «պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին»։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

Ըստ թեմայի

Ադրբեջանը ևս 8 ԱԹՍ ու 7 զրահատեխնիկա է կորցրել. վերջին մեկ օրվա տվյալներ
Իրանը հաստատում է իր տարածքում ԱԹՍ ընկնելու փաստը
Սահմանին հայտնված լրտեսական ԱԹՍ–ն. ո՞ր դեպքում պատերազմին կխառնվի Իրանը
թեգերը:
անօդաչու թռչող սարք, երեխա, Գեղարքունիքի մարզ, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ