05:22 31 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
605 0 0

Բազմազավակ ընտանիքի ավագ որդու հորդորով նորածնին անվանակոչել են Արցախի նախագահի անունով։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի ծննդատանը ծնվել է արցախցի Միրզոյանների ընտանիքի 7-րդ երեխան` Արայիկը: Տեղեկությունը հայտնում է բուժկենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

«Երեխայի մայրը` Անահիտը, հուզմունքով է հիշում, որ Ստեփանակերտից Երևան գալու ընթացքում հազիվ է հասցրել մի քանի անհրաժեշտ իր վերցնել, իսկ Երևանում զարմանքով տեղեկացել է, որ ավագ որդին` 10-ամյա Սերգեյը, որն Արցախում շախմատի երկակի չեմպիոն է, իր հետ բերել է բոլոր դասագրքերը։ Սերգեյի հորդորով էլ նորածին եղբորն անվանակոչել են Արցախի նախագահի անունով»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Ծովինար Խաչատրյանի խոսքով` հինգ որդի և երկու դուստր ունեցող մայրիկի ցանկությունը մեկն է` շուտափույթ հաղթանակ և վերադարձ բնականոն կյանքին:

 

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

Ըստ թեմայի

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 
Հայտնի դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաներին
Արցախցի երեխաները խաղաղ երկինք և այն պահպանող տանկ են նկարում. տեսանյութ
թեգերը:
նորածին, Արցախ, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ