13:06 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
92 0 0

Փոքրիկ երեխան ծանր վիրահատություն է տարել գլխի շրջանում, հիմա նրա կյանքին վտանգ չի սպառնում։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Արցախի Մարտունի քաղաքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ծանր ռմբակոծության հետևանքով վիրավորված 2 տարեկան Արծվիկի մոտ դրական դինամիկա կա: Տեղեկությունը հայտնում է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը` նշելով, որ փոքրիկի վիճակն արդեն կայուն է: Նրան վիրահատել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում:

«Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում»,- Facebook-ի իր էջում գրել է Դերձյանը։

Փոքրիկ Արծվիկը շարունակում է ստանալ համապատասխան բուժօգնություն, գտնվում է անձնակազմի խիստ ուշադրության ներքո։

Հիշեցնենք, որ Մարտունի քաղաքի ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել էր:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 21:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 555 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

Ըստ թեմայի

Արցախցի երեխաները խաղաղ երկինք և այն պահպանող տանկ են նկարում. տեսանյութ
Երևանում ծնվել է արցախցի Միրզոյանների ընտանիքի 7-րդ երեխան. լուսանկար
ՅՈՒՆԻՍԵՖ-ն արձագանքել է Վարդենիսում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից երեխայի վիրավորման դեպքին
թեգերը:
երեխա, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ