07:44 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1759)
167 0 0

Կորոնավիրուսային իրավիճակը թեժանում է։ Զինծառայողներին խնայելու համար պետք է պահպանել անվտանգության կանոնները։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հիվանդությունների վերահսկամն և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է` եթե հնարավոր է, պետք է անցնել հեռավար աշխատանքի։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։

«Կորոնավիրուսային իրավիճակը վատթարացել է, ռեկորդային թվեր ունենք։ Անվտանգության կանոնների չպահպանմամբ է պայմանավորված կորոնավիրուսի նման աննախադեպ աճը»,–ասաց նա։

Սահակյանի խոսքով` չնայած այսօրվանից դասերը դադարեցվել են, սակայն կարևոր է նաև հեռավար աշխատանքի անցնելը։ Սահակյանը նշեց, որ իրավիճակը կարող է ավելի վատթարանալ, հատկապես երբ երկիրը գտնվում է սուր շնչառական վարակների աշխուժացման փուլում։ Նա հորդորեց պահպանել հակահամաճարակային կանոնները` դիմակ դնել, սոցիալական հեռավորություն պահպանել և հիգիենային հետևել։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ վիճակագրություն չկա, թե քանի զինծառայող է վարակվել կորոնավիրուսով։ «Մեր ամբողջ բանակը մարտական գործողությունների մեջ է, շատ դժվար է թեստավորում անել, եթե այդ դեպքերը ծանր իրավիճակի չեն հասնում»,–ասաց Հովհաննիսյանը։

ԱՀԿ-ն մտահոգված է Հայաստանում և Ադրբեջանում COVID-19-ի դեպքերի կտրուկ աճով

Նա հավելեց, որ այս օրերին կորցնում են թանկագին ընկերներ` նրանց արյունով պաշտպանելով մեր հողը։

Նշենք, որ հոկտեմբերի 15–ի ժամը 11։00–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 59 995, մեկ օրում գրանցվել է 1371 վարակակիր։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1759)

Ըստ թեմայի

Հայկական դրամը դիմադրել է COVID-ին և պատերազմին, իսկ թուրքական լիրան՝ ոչ․ որն է պատճառը
Պոմպեոն հուսով է, որ հայերը կկարողանան պաշտպանվել Ադրբեջանից
Ծանր մարտեր են ընթացել, երկուստեք կան կորուստներ. Արծրուն Հովհաննիսյան
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, Զինվոր, Հայաստան, կորոնավիրուս, Գայանե Սահակյան

Գլխավոր թեմաներ