06:34 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1645)
337 0 0

Կորոնավիրուսը նոր հակառեկորդներ է սահմանում Հայաստանում։ Ինչ անել, որ վիրուսը չհասնի զինվորին։ Մասնագետը խոսել է հիվանդության զսպման և այն քայլերի մասին, որոնք կկանխեն վարակի տարածումը։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Առողջապահական համակարգը աշնանը կորոնավիրուսի թվերի որոշակի բարձրացում կանխատեսում էր, բայց այսպիսի հակառեկորդ որևէ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել։

Sputnik Արմենիայի հետ զրույցում ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանն ասում է, որ ռազմական դրությամբ պայմանավորված բոլորի ուշադրությունը սևեռվել է արտաքին թշնամու դեմ պայքարին։ Այդ ֆոնին անտեսվում է ոչ պակաս վտանգավոր ներքին թշնամին։ Մինչդեռ, Աբովյանի խոսքով, կորոնավիրուսի աճող տեմպը չզսպելու դեպքում մենք ուղղակիորեն վտանգում ենք սահմանին կանգնած զինվորի կյանքը։

«Մարդիկ ասում են` պատերազմ է, ինչու պետք է դիմակ դնենք, բայց պատերազմական վիճակում ներքին թշնամուն չզսպելու դեպքում, մենք ուղղակի թուլացնում ենք մեր զինվորի ուժը։ Պատկերացրեք զինվոր, որը ձեռքին զենք է բռնում և ունի 38 աստիճան ջերմություն և երկկողմանի թոքաբորբ»,- ասում է Աբովյանը։

Ռազմական դրությունից երեք շաբաթ անց օրական ունենք վարակվածության ավելի քան 2300 դեպք. ամեն օր այս թիվն ավելանում է 400-500-ով։ Մարդկանց շրջանում տարածված կարծիքը, թե դեպքերի թվի աճը պայմանավորված է անցկացվող թեստերի թվով, մասնագետը ճիշտ չի համարում։

«Նախկինում թեստերի 7-8 տոկոսն էր դրական լինում, այսօր արդեն 44 տոկոսը, վաղը կունենանք 50, 60, 70 տոկոս։ Վերջին 14 օրվա ցուցանիշները եթե համեմատում ենք նախորդ 14 օրվա ցուցանիշների հետ, ունենք 148 տոկոս դեպքայնության աճ, իսկ եթե այսպես շարունակվեց` կհասնի մինչև 160, 200 տոկոսի։ Եթե դրանք թվերի վերածենք, հաջորդ շաբաթվա վերջում մենք կունենանք օրական 3000,4000 գրանցված դեպք»,- ընդգծեց Աբովյանը։

ԱՀԿ-ն մտահոգված է Հայաստանում և Ադրբեջանում COVID-19-ի դեպքերի կտրուկ աճով

Ռազմական դրության պատճառով մի քանի անգամ ավելացել են մարդկանց տեղաշարժն ու շփումները. տարբեր կամավորական խմբեր ամեն կերպ փորձում են սահմանին կանգնած զինվորի համար օգտակար լինել, օգնություն են հավաքագրում, տարբեր բարեգործական միջոցառումներ, բողոքի ակցիաներ են իրականացնում` հաճախ մոռանալով հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը։ Մասնագետի խոսքով, եթե վարակվածների թիվը շարունակի նույն տեմպով աճել, կարճ ժամանակում կբախվենք լրջագույն խնդիրների, և առողջապահական համակարգը կաթվածահար կլինի։

«Մտավախություն ունեմ, որ շուտով ստիպված կլինենք անցնել Իտալիայի մոդելին, այսինքն` պիտի ընտրություն կատարենք` որ մեկին փրկենք` կորոնավիրուսով վարակված պացիենտին, թե զինվորին»,- ասաց նա։

Եթե առողջապահական համակարգը կաթվածահար լինի և հնարավորություն չունենա սպասարկել ծանր վիճակում գտնվող պացիենտներին, կավելանա նաև մահացության ցուցանիշը։ Հիմա արդեն հիվանդանոցներն ի վիճակի չեն սպասարկել թեթև և միջին ծանրության վարակակիրներին, ծանր հիվանդների համար էլ ստիպված են եղել Սպիտակի, Արտաշատի ԲԿ-ները, իսկ մյուս հիվանդանոցներում առանձին բաժանմունքներ վերաբացել։

«Հիվանդանոցներ են վերաբացվում Covid-ի սպասարկման համար, երբ կարող էինք հիվանդանոցային մահճակալային ֆոնդը պահել մեր վիրավոր զինվորների համար»,- նշեց Աբովյանը։

Մասնագետը համոզված է` ռազմական դրությունը հիմք չի տալիս մարդկանց թուլանալու, հակառակը` պետք է պատասխանատվություն կրել ոչ միայն սեփական անձի, այլև նրանց նկատմամբ, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն հետևում հակահամաճարակային կանոնների պահպանմանը,  որ հնարավոր լինի ստեղծված ճգնաժամային իրավիճակը հնարավորինս կարճ ժամանակահատվածում հաղթահարել։

Ո՞ր մարդկանց համար COVID-ի դեմ պատվաստումը կարող է անարդյունավետ լինել

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1645)

Ըստ թեմայի

Ինչպես պարզել` անախտանիշ վարակակիր եք, թե ոչ. բժիշկը` կորոնավիրուսի մասին
Ռուս բժիշկներն արդեն սովորել են պայքարել կորոնավիրուսի դեմ. Պուտին
Հայաստանում մեկ օրում 10 մարդ է մահացել կորոնավիրուսից
թեգերը:
հիվանդանոց, հիվանդ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Վիրավոր, Զինվոր, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ