11:59 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1642)
187 0 0

Գիտնականների հետազոտությունների համաձայն՝ կորոնավիրուսով և գրիպով միաժամանակ վարակվելը վեց անգամ ավելացնում է բարդացումներից մահանալու վտանգը, ուստի ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս համավարակի շրջանում անպայման պատվաստվել։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսով վարակված և առողջացած մարդիկ պետք է պատվաստվեն գրիպի դեմ, բայց հիվանդությունից որոշ ժամանակ անց։ Այդ մասին հայտարարել են Հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության հանրապետական կենտրոնի մասնագետները:

Բժիշկները հիշեցրել են, որ COVID-19-ը հաղթահարած մարդիկ կարող են հիվանդանալ նաև գրիպով։ Դա կանխելու լավագույն միջոցը պատվաստումն է։

«Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս պատվաստվել ոչ շուտ, քան ապաքինման օրվանից 30 օրացուցային օր անց», - ընդգծել են մասնագետները:

Համավարակի շրջանում մեծանում է միանգամից մի քանի վիրուսներով, մասնավորապես` COVID-19-ով և գրիպով վարակվելու վտանգը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է այդ վիրուսներով միաժամանակյա վարակվելու դեպքում սպառնացող առանձնահատուկ վտանգի մասին: Բացի այդ, գիտնականների հետազոտություններով ապացուցվել է, որ կորոնավիրուսի և գրիպի համադրությունը վեց անգամ մեծացնում է բարդություններից մահվան վտանգը:

«Քանի որ ներկայում COVID-19-ից պատվաստման միջոցով պաշտպանվելու հնարավորություն չկա, յուրաքանչյուրը կարող է ինքն իրեն օգնել պաշտպանվել գրիպից մոտակա սեզոնի ընթացքում՝ կանխարգելիչ պատվաստում կատարելով։ Գրիպի դեմ պատվաստումն այս աշնանն ավելի կարևոր կլինի, քան երբևէ»,-ընդգծել են բելառուսցի բժիշկները։

Միաժամանակ նրանք ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ գրիպի դեմ պատվաստումը չի երաշխավորում կորոնավիրուսով վարակվելու անհնարինությունը, բայց որոշակի արդյունք տալիս է։ Գոյություն ունեն մի շարք գիտական փաստեր այն մասին, որ գրիպի դեմ պատվաստումը կարող է դրական ազդեցություն ունենալ կորոնավիրուսի կանխարգելման հարցում։

Հայաստանը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կգնի. արդեն համաձայնագիր է ստորագրվել

Ժամանակակից ադյունավետ պատվաստանյութերով պատվաստումն ուղեկցվում է ոչ միայն գրիպի վիրուսի շտամների նկատմամբ հատուկ հակամարմինների ձեւավորմամբ, այլև հակավիրուսային իմունային պատասխանի բջջային մեխանիզմների վաղ ակտիվացմամբ, որը հանգեցնում է գրիպով և մրսածությամբ հիվանդացության նվազմանը, ամենայն հավանականությամբ, պայքարում է նաև կորոնավիրուսային վարակի դեմ, պարզաբանել են Հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության հանրապետական կենտրոնում:

ՌԴ-ում չեն բացառել, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութ կմատակարարեն նախկին ԽՍՀՄ երկրներ

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1642)

Ըստ թեմայի

Հնարավո՞ր է միաժամանակ հիվանդ լինել գրիպով և COVID-19–ով. պարզաբանում է փորձագետը
Կորոնավիրուսի պատվաստանյութը կարո՞ղ է պաշտպանել գրիպից. պատասխանում է մասնագետը
Հայաստանում գրիպի դեմ պատվաստումներ կսկսեն. մանրամասներ նախարարությունից
թեգերը:
գրիպ, պատվաստումներ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ