00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը. արյունաբանական կենտրոնի հայտարարությունը

© Sputnik / Petros LagesyanОчередь доноров крови у гематологического центра имени Р.Йоляна (27 сентября 2020). Еревaн
Очередь доноров крови у гематологического центра имени Р.Йоляна (27 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արյունաբանական կենտրոնը բոլոր խմբերի արյուն է ընդունում շաբաթվա աշխատանքային օրերին։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտնում է, որ մեր բանակի թիկունքն ամուր պահելու համար պետք է արյան պաշարների բավարար քանակ ապահովել:

«Արյունատվության համար անհրաժեշտ է անձնագրով մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ երկուշաբթից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 13:00: Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը՝ առանց բացառության»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հայերի ցավը ռուս լուսանկարչի աչքերով

Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է.

  • լինեք չափահաս՝ 18 տարեկանը լրացած,
  • լինեք առնվազն 53 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք, 63 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք,
  • արյան ճնշումը չլինի շատ բարձր կամ ցածր/որոշում է բժիշկը/առավելագույնը` 90 դիաստոլիկ, նվազագույնը`60, առավելագույնը` 140 սիստոլիկ, նվազագույնը` 90,
  • զարկերակը լինի 60-90 հարված րոպեում։

Արյունատվության հակացուցումները

Հակացուցումները կարող են լինել.

  • բացարձակ, երբ մարդը երբևէ չի կարող հանձնել արյուն,
  • ժամանակավոր, երբ մարդը որոշ ժամանակ անց կարող է դառնալ դոնոր:

 Բացարձակ հակացուցումներն են.

  • Վարակիչ հիվանդությունները (ՄԻԱՎ-վարակակրություն, վիրուսային  հեպատիտներ, երբևէ լաբորատոր դրական պատասխան վիրուսային հեպատիտների նկատմամբ, սիֆիլիսի, բնածին կամ ձեռքբերովի, տուբերկուլյոզի բոլոր ձևերը,  բրուցելյոզ և այլն):
  • Սիրտ-անոթային, նյարդային, շնչառական, մարսողական համակարգերի մի շարք   հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, արյան հիվանդությունները և այլն:

Բացի մշտական հակացուցումներից, արյունատվության բացառման համար հիմք են հանդիսանում նաև հետևյալ ռիսկային խմբերին պատկանող անձիք` նույնասեռականները, մարմնավաճառները, կալանավայրերում գտնվող անձիք,  վիրուսային հեպատիտներով հիվանդների և վարակակիրների, ՁԻԱՀ-ով հիվանդների և ՄԻԱՎ-վարակակիրների ընտանիքի անդամներ:

Դոնորությունը բացառող ժամանակավոր հակացուցումներն են.

1) արյան բաղադրամասերի փոխներարկում, դաջվածք, մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականության խախտումով ուղեկցվող բժշկական գործիքային միջամտություններ (6 ամիս),

2) վիրահատություններ, այդ թվում նաև՝ հղիության արհեստական ընդհատում (6 ամիս),

3) Հայաստանի Հանրապետությունից դուրս երկարատև (1 ամսից ավելի) գործուղում (վարակների էնդեմիկ օջախներում) 6 ամիս,

4) հղիության և լակտացիայի շրջան ոչ պակաս, քան 1 տարի ծննդաբերությունից հետո, ոչ պակաս, քան 3 ամիս լակտացիայի ավարտից հետո,

5) դաշտանի շրջան (դաշտանի ավարտից հետո ոչ պակաս, քան 5 օր)

6) ալերգիկ վիճակներ (2 ամիս)

7) 37˚C ջերմաստիճանից բարձր ջերմություն, վերին շնչառական ուղիների սուր բորբոքումներ (1 ամիս)

8) պատվաստումներ`

  • կենդանի վակցինա (1 ամիս)
  • սպանված վակցինա (10 օր)
  • կատաղության դեմ (2 շաբաթ)
  • հեպատիտ Բ-ի դեմ (6 ամիս) 

9) դեղերի օգտագործում` հակաբիոտիկներ, սալիցիլատներ և ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ (1 շաբաթից մինչև 1 ամիս),

10) մալարիայի էնդեմիկ վայրերից վերադարձած անձինք (5 տարի),

11) ոգելից խմիչքների ընդունում (24 ժամ),

12) ալանինամինատրանսֆերազայի բարձրացում մինչև 2 անգամ (3 ամիս)։

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները

Ինչպես նախապատրաստվել արյունատվության

Եթե Դուք համապատասխանում եք նշված պայմաններին, ապա

  • արյունատվության օրը չպետք է օգտագործեք յուղոտ, տապակած, կծու, ապխտած կերակուր, կարելի է ընդունել միայն թեյ կամ սուրճ,
  • արյունատվությունից 24 ժամ առաջ չպետք է օգտագործեք ոգելից խմիչքներ։

Երկրորդ «ռազմաճակատ». Գորիսում անվճար համազգեստ են կարում կամավորների համար

Լրահոս
0