00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոկտեմբերի 27-ին զոհվածներն այսօր` պատերազմական օրերին էին պետք մեզ. Արմինե Արմենակյան

© Sputnik / Asatur YesayantsДань уважения памяти жертв теракта 27 октября во дворе Национального собрания
Дань уважения памяти жертв теракта 27 октября во дворе Национального собрания - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ բակում զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ պատգամավորները, զոհվածներ հարազատները ծաղիներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ գնացած ութ պետական գործիչները հենց այսօր են բոլորին անհրաժեշտ, քանի որ թրծված էին պատերազմական թոհուբոհում։ Լրագրողների հետ զրույցում հայտնեց Հոկտեմբերի 27-ի զոհերից Արմենակ Արմենակյանի կինը` Արմինե Արմենակյանը։

РАССТРЕЛ В ПАРЛАМЕНТЕ СТАЛ САМЫМ ТРАГИЧЕСКИМ ЭПИЗОДОМ В НОВЕЙШЕЙ ИСТОРИИ - Sputnik Արմենիա
Ի՞նչ էր կատարվում 99–ի հոկտեմբերի 27-ին և դրանից հետո. 21–ամյա ողբերգության տեսախրոնիկան

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 21 տարի. այսօր Ազգային ժողովի բակում զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ ԱԺ տարբեր խմբակցության պատգամավորները, զոհվածներ հարազատները ծաղիներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին։

«Հոկտեմբերի 27–ը մեծ ահաբեկչություն էր, որը մեր պատմության մեջ գրվեց սև տառերով։ Հիշում եմ, թե ինչպես մեր պետական և քաղաքական գործիչներն Արցախյան պատերազմում կարողացան հասնել հաղթանակի։ Ինչպես ամուսինս «Տիգրան Մեծ» ջոկատով կարողացավ հաղթանակով վերադառնալ, սակայն նրան սպանեցին այստեղ»,–ասաց տիկին Արմենակյանը։

Նա նշեց, որ մինչ այսօր առեղծված է Արմենակ Արմենակյանի մահը։ Տիկին Արմենակյանը կարծում է` ամուսնուն վախից են սպանել, քանի որ մտածել են` հետո վրեժխնդիր է լինելու նրանցից։ Ավելին, փաստաբանները մեկ այլ վարկած էլ են առաջ քաշել, որ բացի այդ արարքում մեղադրվող անձանցից, այլ մարդիկ էլ են գործի մեջ եղել, թիկունքից գործել։

Տիկին Արմենակյանը հայտնեց, որ դիմել են իշխանությանը, որ վերաբացվի Հոկտեմբերի 27-ի գործը, որպեսզի հասկանան` ովքեր են կանգնած մեղադրյալների թիկունքում։ Նրա խոսքով`երբ կավարտվի պատերազմը, ևս մեկ անգամ կդիմեն կառավարությանն այս հարցով։ Տիկին Արմենակյանը վստահ է` Հոկտեմբերի 27-ի գործով քննության տեղ կա։

Служба национальной безопасности - Sputnik Արմենիա
«Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասով ԱԱԾ-ում քննչական խումբ է ստեղծվել

Հիշեցնենք նաև, որ 1999թ-ի հոկտեմբերի 27-ին ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժել էր ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճ և սպանել ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Ահաբեկիչների նկատմամբ դատական գործը սկսվեց 2001թ.-ի փետրվարին և տևեց մինչև 2003թ.-ի դեկտեմբերը։

Դատարանի որոշմամբ` Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը` Կարեն Հունանյանը, նրանց քեռին` Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ, Համլետ Ստեփանյանը` 14 տարվա ազատազրկման։

Լրահոս
0