21:28 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
109410

ԱԱԾ–ն վստահեցնում է, որ ՀՀ քաղաքացիները լրտեսության դեպքերից անհանգստանալու առիթ չունեն։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Արցախյան պատերազմի ընթացքում ՀՀ ԱԱԾ–ի կողմից բացահայտված երկու լրտեսները կալանավորված են։ Հարուցված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Ալազյանը։

«Ընդհանուր առմամբ անհանգստանալու կարիք չկա, քանի որ ԱԱԾ–ի կողմից իրականացվում են բոլոր օպերատիվ–հետախուզական միջոցառումները` նմանատիպ անձանց անմիջապես բացահայտելու, կանխարգելելու ու համապատասխան աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ»,– ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը։

Նա նաև փաստեց, որ կալանավորված երկու անձանցից մեկին առաջադրվել է լրտեսության, մյուսին` դավաճանության մեղադրանք։

Հիշեցնենք` կալանավորված անձանցից մեկը, ով մեղադրվում է դավաճանության մեջ, ՀՀ ԶՈւ–ում պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձ է։ ԱԱԾ–ն բացահայտել էր, որ նա օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչներին է հանձնել կամ հանձնելու նպատակով հավաքել է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություններ։ Նա գտնվել է Վրաստանում և այնտեղ ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից ստացել է կոնկրետ առաջադրանքներ` Արցախի և Հայաստանի արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ ծառայության բերումով արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ։

Նա նաև Հայաստանում պարբերաբար հանդիպումներ է ունեցել ՀՀ–ի և Արցախի սպայական կազմի ներկայացուցիչների հետ, իրականացվող կոնկրետ գործողությունների և այլնի վերաբերյալ լուրեր հավաքել, հետո մեկնել է Վրաստան ու դրանք փոխանցել ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցներին։

Ադրբեջանցիները համացանցում հայերին պատվիրում են նկարահանումներ անել ու ուղարկել իրենց. ԱԱԾ

Երկրորդ անձը, ով մեղադրվում է լրտեսության մեջ, ՀՀ զինված ուժերին պատկանող մարտական տեխնիկայի, սպառազինության շարժի, զորամասերի տեղակայման վայրերի, ինչպես նաև ռազմական դրության պայմաններում հայտարարված զորահավաքին մասնակցող անձանց և նրանց քանակի վերաբերյալ որոշակի տեղեկություններ է հավաքել, ըստ օպերատիվ տվյալների` հակառակորդին փոխանցելու համար։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Կեղծ լուրեր՝ բարձրաստիճան պաշտոնյաների մասին. ԱԱԾ–ն հորդորում է կասկածելի կայքերի չհետևել
«Վախի ազդեցության տակ է եղել». աղմկահարույց տեսանյութի Ազնիվն իրոք գերեվարվել է. ԱԱԾ
Արցախյան պատերազմի 1 ամսվա ընթացքում զոհվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի 37 զինծառայող
թեգերը:
Ադրբեջան, լրտես, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ

Գլխավոր թեմաներ