06:20 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
167 0 0

Տարբեր երկրներում ապրող հայերը բողոքի ակցիաներ են կազմակերպում`աջակցելով Արցախին և ներկայացնելով ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ ճշմարտությունը։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու դեմ բողոքի երկու զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել Բուենոս Այրեսում և Թել Ավիվում: Ցույցերը կազմակերպել են տեղի համայնքի ներկայացուցիչները։

Մի քանի հազար հայեր են հավաքվել Արգենտինայի մայրաքաղաքում՝ այդպիսով իրենց աջակցությունը հայտնելով Արցախին։ Բացի այդ, նրանք երթ են կազմակերպել Բուենոս Այրեսում Իսրայելի դեսպանատան մոտ ՝ դրանով իսկ դեմ արտահայտվելով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն։

Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են արել Իսրայելին ճանաչել Արցախը։

Հայ համայնքի ներկայացուցիչները հայրենասիրական երգերի ուղեկցմամբ քայլերթով մոտեցել են Իսրայելի դեսպանատանը։ Արգենտինահայերի ձեռքին պաստառներ էին` պատերազմի ընթացքում զոհվածների նկարներով ու անուններով։

Դատապարտեք Ադրբեջանի քայլերը. հայ երիտասարդներն ակցիա են արել Բեյրութում

Միևնույն ժամանակ մոտ 300 հայեր բողոքի ակցիա են կազմակերպել Թել Ավիվում իսրայելական երկու խոշոր հեռուստաալիքների շենքերի առջև։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տեղի համայնքի ներկայացուցիչ Տիգրան Մամաջանյանն ասաց, որ իրենք բողոքում են Իսրայելում գործող հեռուստաալիքների լռությունից։

«Մեր նպատակն է իսրայելցիներին հայտնել ճշմարտությունը։ Բացի այդ, մեր ուժերի սահմաններում պետք է անենք ամեն ինչ, որ Իսրայելի իշխանությունները զենք չվաճառեն Ադրբեջանին, քանի որ այն օգտագործվում է Արցախի խաղաղ բնակչության դեմ»,–ասաց Մամաջանյանը:

Ավելի վաղ Իսրայելի հայերն արդեն երկու բողոքի ակցիա էին անցկացրել երկրի իշխանությունների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու դեմ:

Այս օրերին հայերը բողոքի ակցիաներ են կազմակերպում ամբողջ աշխարհում, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեն Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ իրականացվող ագրեսիայի դեմ։

Սև պաստառներով, սևազգեստ մարդիկ. ֆրանսահայերը Թուրքիայի դեսպանատան առջև ակցիա են արել

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

«Զենք, որը չունեին մեր նախնիները». ԱՄՆ–ում հայուհիները յուրօրինակ ակցիա են իրականացրել
Վրաստանը կճանաչի՞ Արցախի անկախությունը. Էրոյանցը` հայերի կազմակերպած ակցիայի մասին
Իսրայելի հայերը բողոքի ակցիա են իրականացրել Երուսաղեմի ԱԳՆ շենքի դիմաց
թեգերը:
Զենք, հայեր, Բողոքի ակցիա, Արգենտինա, Իսրայել, Ադրբեջան, Արցախ

Գլխավոր թեմաներ