11:16 25 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
71110

Իվետա Մուկուչյանը շեշտել է, որ լինելով հայուհի, բայց ապրելով Գերմանիայում, ինքն իրեն միևնույն ժամանակ աշխարհի մարդ է համարում և ուզում է, որ աշխարհում տիրեն սերն ու խաղաղությունը:

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Ճանաչված երգչուհի Իվետա Մուկուչյանը պատասխանել է ադրբեջանցի երգչուհի Սամրային, որը հայտարարել է, թե Հայաստանը ագրեսոր է, և դրա մի ապացույցն այն է, որ 2016 թ.-ին Շվեդիայում կայացած «Եվրատեսիլում» Իվետան ծածանել է Լեռնային Ղարաբաղի դրոշը։

«Խաղաղասիրությունից, մարդասիրությունից, եվրոպական արժեքներից իրենց իրավունք են վերապահում խոսել մարդիկ, որոնց համար դրանք ամփոփվում են ծննդատուն կամ եկեղեցի հրթիռակոծելով, բնակելի տարածքներ ռմբակոծելով, մարդկանց սպանելով, խաբելով ու ստելով շատերին»,-ասված է երգչուհու հայտարարության մեջ։

Իվետա Մուկուչյանն օրեր առաջ սոցիալական ցանցերի իր էջերում հայտնել էր, որ Գերմանիայից հրավեր էր ստացել «Եվրատեսիլ-2021»-ին մասնակցելու որպես տվյալ երկրի ներկայացուցիչ, սակայն օրեր անց մամուլի ծառայությունից հեռախոսազանգ էր ստացել, որ որոշումը փոփոխության է ենթարկվել, ինչը, ամենայն հավանականությամբ, կապված է 2016 թ.-ին արված իր հայտնի՝ Արցախի դրոշը ծածանելու քայլի հետ, այն քայլի, որն ուղղված էր Արցախում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ միջազգային հանրության իրազեկվածության բարձրացմանը:

Թեմայի վերաբերյալ հայտարարություն է արել «Եվրատեսիլ 2016»-ի Ադրբեջանի ներկայացուցիչ Սամրան՝ նշելով, որ երբ ինքն էր ներկայացնում Ադրբեջանը, իրենք ներկայանում էին ոչ որպես ագրեսոր, այլ հակառակը՝ խաղասեր՝ ի հակադրություն Հայաստանի: Սամրան նշել է, որ Իվետա Մուկուչյանն անձամբ ցանկություն էր հայտնել Գերմանիան ներկայացնելու, սակայն նրան դա չի հաջողվել:

Մուկուչյանի պատասխանը ադրբեջանցի երգչուհուն չի ուշացել։

«Լինելով Գերմանիայում ապրող հայ և աշխարհի քաղաքացի` շատ լավ գիտեմ, թե ինչ կշիռ ունի մարդու խոսքը, և իմ ասած յուրաքանչյուր բառ ու քայլ իր հետևում հստակ ապացույցներ և հասցեատեր ունի։ «Եվրատեսիլը» նաև դիմացինին, նրա հայացքներն ու մոտեցումները հարգելու բացառիկ «դաս է տալիս» աշխարհին։ Սակայն ինչպես երևում է, ոչ բոլորն են ունակ քաղաքակիրթ բառի իմաստն ընկալելու։ Իսկ ինչ վերաբերում է Գերմանիայի հետ հարաբերութուններին, ապա ամեն ինչ շատ լավ է, իսկ նշած պնդումներն անհիմն են»,-նշել է հայ երգչուհին:

Հիշեցնենք, երբ 2016 թ.-ին Շվեդիայում կայացած «Եվրատեսիլում» պատասխանելով շվեդ լրագրողի հարցին, թե ինչպես Իվետան կմեկնաբանի դրոշը ծածանելու քայլը, քանի որ Լեռնային Ղարաբաղի դրոշը համարվում է Եվրոպայի ամենաքաղաքականացված դրոշներից մեկը, երգչուհին շեշտել էր, որ չպետք է մոռանալ, որ ինքն իր երկիրն է ներկայացնում

«Այն իմ սիրտն է, իմ հոգին, իմ զգացմունքները: Պարզապես ցանկանում եմ, որ սահմաններին խաղաղություն տիրի»,-նշել էր երգչուհին:

Նա շեշտել էր, որ լինելով հայուհի, բայց ապրելով Գերմանիայում` ինքն իրեն միևնույն ժամանակ աշխարհի մարդ է համարում և ուզում է, որ աշխարհում տիրեն սերն ու խաղաղությունը:

Ըստ թեմայի

Թուրքերն ու ադրբեջանցիները «հայերի որս» են սկսել Ֆրանսիայի փողոցներում. տեսանյութեր
Զգուշացում. սոցիալական կայքերում շարունակում են վտանգավոր տեղեկություններ հավաքել
Հայկ Պետրոսյանը նույնպես կմեկնի Արցախ. ճակատագիրը չի ների, եթե արժանի չլինենք մեր տղաներին
թեգերը:
երգչուհի, ադրբեջանցի, Իվետա Մուկուչյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ