00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխարհազորային ջոկատների հրամանատարները կորոշվեն օրենքով. ԱԺ–ն ընդունեց առաջարկը

© Photo : official site of the MoD of RAАрмянские военнослужащие на передовой
Армянские военнослужащие на передовой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Տեղական ինքնակառավարման» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման» մասին օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրինագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տևեց ընդամենը 8 րոպե։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. ԱԺ–ն այսօր արտահերթ նիստում ընդունեց «Տեղական ինքնակառավարման» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման» մասին օրենքներում փոփոխություն կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագծերը։

Голосование депутата - Sputnik Արմենիա
Հրատապ նախագիծ. որոշում են` կոնկրետ որ տեղակալները պետք է դառնան աշխարհազորի հրամանատարներ

Մինչ նիստի օրակարգին անցնելը խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած Արցախյան պատերազմի նահատակների հիշատակը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտնեց, որ օրինագծերի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո պատգամավորներից դրանց վերաբերյալ առաջարկներ չեն ստացվել, որևէ փոփոխություն չի եղել։

Հարցեր ու ելույթներ նիստի ժամանակ ևս չհնչեցին։

Աշխարհազորայիններն ու կամավորները կստանան աշխատավարձ և պարգևատրում. նոր որոշում

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման» մասին օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունն ընդունվեց 71 կողմ և 1 ձեռնպահ ձայներով։ Այս փոփոխությամբ նախատեսվում է Երևանի քաղաքապետի տեղակալների թիվն ավելացնել 1-ով։ Նոր տեղակալը կզբաղվի բացառապես աշխարհազորի հարցերով։

«Տեղական ինքնակառավարման» մասին օրենքում փոփոխությունների նախագիծն ընդունվեց միաձայն` 73 կողմ ձայնով։ Կատարված փոփոխությամբ ամրագրվում է, որ ՀՀ բոլոր մեծ ու փոքր համայնքները պետք է ունենան համայնքի ղեկավարի առնվազն մեկ տեղակալի պաշտոն, որպեսզի վերջինը զբաղվի աշխարհազորային համայնքային միավորի հետ տարվող աշխատանքներով։

Նիստը տևեց ընդամենը րոպե 8 րոպե։

Защитники армянской государственности - Sputnik Արմենիա
Աշխարհազորը Հայաստանում կգործի ՏԻՄ ղեկավարների տեղակալների հրամանատարությամբ

Նշենք, որ այսօր հաստատված օրենքների փոփոխությունները պայմանավորված են աշխարհազորի մասին նոր օրենքի կիրարկմամբ, որի համաձայն, յուրաքանչյուր համայնքի աշխարհազորային ստորաբաժանման հրամանատարը պետք է լինի տվյալ համայնքի ղեկավարի տեղակալը։ Մինչդեռ օրենքի կիրարկման ժամանակ պարզվել էր, որ ոչ բոլոր համայնքներում կան համայնքի ղեկավարի տեղակալներ։ Իսկ Երևանի քաղաքապետի բոլոր 3 տեղակալները զբաղված են իրենց ոլորտների ղեկավարմամբ ու չեն կարող համատեղել աշխարհազորի ղեկավարումը առօրյա աշխատանքի հետ։

Հիշեցնենք` ԱԺ հոկտեմբերի 28-ի արտահերթ նիստում ընդունված մի շարք օրենքներով Հայաստանում պաշտոնապես ընդունվել էր «աշխարհազոր» հասկացությունը։ Ըստ այդ նախագծերի, աշխարհազորը ՀՀ–ում գործելու է տարածքային սկզբունքով՝ Երևանում և մարզերում, և պայմանականորեն բաղկացած է լինելու զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից։

Լրահոս
0