18:08 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.16
  • GBP711.59
  • EUR628.06
  • RUB6.89
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
185 0 0

Մրցույթի կազմակերպիչները ցավով են տեղեկացնում, որ Հայաստանը հրաժարվել է մասնակցությունից, միաժամանակ հավելում են, որ Հայաստանին կսպասեն հաջորդ տարի՝ 2021 թվականին:

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Հայաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթին։ Մրցույթի պաշտոնական կայքում նշվում է, որ պատճառը Հայաստանում հայտարարված ռազմական դրությունն է և Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմը։

Մրցույթի գործադիր տնօրեն Մարտին Էստերդալը նշել է, որ Հայաստանը մրցույթի ամենահաջողակ մասնակիցներից է, որը գրեթե միշտ առաջատար դիրքեր է զբաղեցրել:

«Մենք հասկանում ենք մրցույթին չմասնակցելու պատճառները, մեզ համար սա շատ տխուր նորություն է, և նրանց տեղը կզգացվի։ Հուսով ենք՝ Հայաստանի վերադարձը կողջունենք 2021 թվականին», - ասել է նա։

Նշենք, որ մրցույթն առցանց տարբերակով կանցկացվի Վարշավայում 2020 թվականի նոյեմբերի 29-ին: Հեռուստաստուդիայում բոլոր հաղորդավարների և անհրաժեշտ անձնակազմի միջև կպահպանի սոցիալական հեռավորություն: Յուրաքանչյուր երկրի մասնակից ելույթ կունենա իր երկրում գտնվող համապատասխան ստուդիայում, և նրա ելույթը կհեռարձակվի բաց կապուղիով։

Ըստ թեմայի

Ինչն է միավորել գյումրեցի վաստակավոր նկարչին, 6-ամյա երեխային ու ադիբուդի վաճառողին
Երևանում արցախցի զույգ փոքրիկներ են ծնվել
Ինչ է սպասվում դպրոցականներին աշնանային արձակուրդից հետո․ մանրամասնում է ԿԳՄՍ փոխնախարարը
թեգերը:
մրցույթ, Եվրատեսիլ, Հայաստան

Գլխավոր թեմաներ