09:47 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
75720

Գովազդային գործակալությունը հայտարարություն է տարածել՝ վստահեցնելով, որ իրենք քաղաքականության հետ կապ չունեն։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. «Visual Agency» գովազդային գործակալությունը ներողություն է խնդրում հայերից Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հակահայկական նյութեր տարածելու համար։

Լատվիայում Ադրբեջանի դեսպանությունն այս գործակալության միջոցով պատվիրել էր նոյեմբերի 5-ին Ռիգայի մի շարք փողոցներում տեղադրված էլեկտրոնային վահանակների վրա հակահայկական բնույթի նյութեր տարածել, ինչն անմիջապես կասեցվել է Լատվիայում ՀՀ դեսպանության և հայ համայնքի ջանքերով։

«Հաշվի առնելով, որ այդ նյութերը վիրավորել են հայ ժողովրդի ներկայացուցիչների զգացմունքները՝ մենք ներողություն ենք խնդրում նրանցից»,- նշված է լատվիական ընկերության հայտարարության մեջ, որը հրապարակել է նաև Լատվիայում ՀՀ դեսպանությունը:

Գործակալությունը վստահեցնում է, որ չի մասնակցում և չի ցանկանում մասնակցել քաղաքականությանը։ Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը, ապա իրենք կողմ են խաղաղ կարգավորմանը։

Ինչ հնարքների են դիմում ադրբեջանցի հաքերները, և ինչպես պաշտպանել անձնական տվյալները

«Որ հայերին աշխարհի երեսից չջնջեն»․ զրույց հիմնադրամին 1 մլն նվիրած 102–ամյա հայուհու հետ

Ըստ թեմայի

Իվետա Մուկուչյանը պատասխանել է ադրբեջանցի երգչուհուն
Ադրբեջանցիները տիրանում են հայ գերիների սոցցանցերի էջերին. ՄԻՊ–ը նոր ապացույցներ ունի
«Ադրբեջանցիները և թուրքերն ահաբեկում են հայերին սատարողներին». Եվրոխորհրդարանի պատգամավոր
թեգերը:
Ադրբեջան, հայերեն, Լատվիա

Գլխավոր թեմաներ