00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոցապ բյուջեն ավելացել է, բայց կբավարարի՞ այն պատերազմի առաջացրած խնդիրների լուծմանը

© Photo / official site of the Prime minister of RAМинистр труда и социальных вопросов Заруи Батоян на заседании правительства Армении (30 июля 2020). Еревaн
Министр труда и социальных вопросов Заруи Батоян на заседании правительства Армении (30 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ԱԺ–ում վստահեցրել է, որ 2021թ–ի բյուջեն թույլ է տալիս ընթացիկ ծրագրերում ընդգրկել նոր շահառուների։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Նախարարությանը 2021թ–ի համար հատկացվել է 503.6 մլրդ դրամ, ինչը 10.7 մլրդ–ով ավելի է 2020թ–ի հատկացումներից։ 

Այս մասին այսօր ԱԺ–ում, 2021թ–ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը հիշեցրեց, որ բյուջեի նախագիծը մշակվել է մինչ պատերազմի սանձազերծումը, հետևաբար դրանում հաշվարկված չեն նոր սոցիալական իրողություններն ու պետական աջակցության կարիք ունեցող նոր շահառուների թիվը։

Министр труда и социальных вопросов Армении Заруи Батоян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա
Ուր և ինչպես դիմեն արցախցիները կացարանի, սննդի և այլ հարցերով. մանրամասնում է Բաթոյանը

«Մեզ այսօրվա բյուջեն թույլ է տալիս նոր շահառուներին ընթացիկ ծրագրերում ընդգրկել»,– ի պատասխան հանձնաժողովի նախագահի բարձրացրած խնդրի` պատասխանեց Բաթոյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն էլ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող բյուջեի հատկացումը 10 մլն 988 հազար դրամ է, մինչդեռ փաստ է, որ նման ընտանիքների թվի աճ է գրանցվել ու գրանցվելու է նաև առաջիկայում։ «Արդյո՞ք այդ գումարը կբավարարի բոլոր շահառուներին»,– հարցրեց պատգամավորը։

Զարուհի Բաթոյանը մեկնաբանեց, որ Արցախյան նոր պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքները ֆինանսական աջակցություն են ստանալու ոչ թե նախարարության ծրագրով, այլ՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից։

Մշակվում է հաշմանդամություն ստացածների սոցիալ-վերականգնողական և ներառման ծրագիր. Բաթոյան

«Այս զինծառայողները մեր շահառուները չեն, այլ՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուները։ Մեր ծրագիրը վերաբերում է այն զինծառայողներին, որոնք չեն հանդիսանում հիմնադրամի շահառու։ Սա ծառայության ընթացքում զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին միանվագ աջակցություն տրամադրելու մասին է։ Իսկ պատերազմական իրավիճակում զոհվածներն ու հաշմանդամները հիմնադրամի շահառուներ են դառնալու»,– ասաց Բաթոյանը։

Նշենք, որ 2021թ–ի պետական բյուջեի նախագիծը կառավարությունը հաստատել ու ԱԺ–ին է ներկայացրել 2020թ–ի սեպտեմբերի կեսին, երբ Արցախում պատերազմը դեռ չէր սկսվել։

Լրահոս
0