09:59 27 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.12
  • GBP678.90
  • EUR604.82
  • RUB6.72
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (519)
214911

Ազգային ժողովի մոտ միջադեպ տեղի ունեցավ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի և ցուցարարների միջև։ Որքան էլ փորձեցին պաշտպանել Միրզոյանին, այնուամենայնիվ, ցուցարարները հանեցին Միրզոյանին ավտոմեքենայից և ծեծեցին։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիայի մասնակիցները ծեծել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին. հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Բողոքի ակցիա անողները նկատեցին Միրզոյանին, որը նստած էր ավտոմեքենայի մեջ և փորձեցին դուրս հանել նրան այնտեղից։

Թիկնապահներն ու զինվորական համազգեստով տղամարդիկ փորձեցին պաշտպանել Միրզոյանին, սակայն չստացվեց։ Հավաքված մարդիկ դուրս հանեցին Միրզոյանին և ծեծեցին նրան։

Որոշ ժամանակ մեքենայի մեջ մնալուց հետո, ի վերջո, ցուցարարները թույլատրեցին, որ նրան հիվանդանոց տեղափոխեն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

«Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար»,–գրել էր Փաշինյանը:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ հետիոտն ու ավտոմեքենաներով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբ ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (519)

Ըստ թեմայի

Հրաժարականը նվազագույնն է, որ Փաշինյանը պետք է անի. Իվետա Տոնոյան
Ռուսաստանյան դիտակետեր կտեղակայվեն Արցախի առաջնագծի ողջ երկայնքով
Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովում սպասում է պատգամավորներին և Նիկոլ Փաշինյանին
թեգերը:
հիվանդանոց, ծեծ, Արարատ Միրզոյան

Գլխավոր թեմաներ