18:59 22 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (798)
105610

Մի քանիսը հայտարարում են, որ իրենց կողմնակիցները այլ պետական հաստատությունների շենքերում են։ Նրանք վիրավորում են իշխանություններին ԱԺ ամբիոնից։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի Ազգային ժողովում քաոս ու անհասկանալի իրավիճակ է, տեղեկացնում է Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից։

Շենքի մուտքը չի հսկվում, բոլոր ցանկացողները ելումուտ են անում։ ԱԺ-ի անվտանգության ծառայության աշխատակիցները չեն կարողանում դիմակայել ցուցարարներին ու թույլ են տալիս նրանց անել ինչ ուզում են։ Բողոքի ակցիայի մասնակիցները քայլում են խորհրդարանի միջանցքներով, մտնում են պատգամավորների աշխատասենյակներ, որոշ տեղերում վնասում են գույքը։ Նրանք ագրեսիվ են տրամադրված, վիրավորում ու հայհոյում են։

Ցուցարարները ներխուժել են նաև նիստերի դահլիճ։ Ամբիոնից ևս հնչում են վիրավորանքներ ու հայհոյանքներ։ Որոշ մարդիկ պահանջում են խորհրդարան բերել ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, մյուսները պահանջում են, որ պատգամավորներն անհապաղ գան աշխատանքի, քանի որ համարում են, որ նրանք կարող են չեղարկել Ղարաբաղի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարություն-համաձայնագիրը ՌԴ նախագահ Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ 

Մի քանիսը հայտարարում են, որ իրենց կողմնակիցները նաև այլ պետական հաստատությունների շենքերում են։ 

Недовольные решением премьер-министра граждане ворвались в Парламент (10 ноября 2020). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Ցուցարարներն Ազգային ժողովում

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

«Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար»,–գրել էր Փաշինյանը:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Недовольные решением премьер-министра граждане ворвались в Парламент (10 ноября 2020). Еревaн
© Sputnik / Karen Avetisyan
Ցուցարարները ներխուժել են Ազգային ժողով

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ հետիոտն ու ավտոմեքենաներով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբ ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (798)

Ըստ թեմայի

Պատերազմը Երևանում չէ, այլ Արցախում. կամավորները կոչ են անում սահման մեկնել
Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հավատում են ինձ՝ խնդրում եմ պատրաստվել պայքարի. Փաշինյան
ՀՀ պաշտպանության նախարարությունն անցնում է եռակողմ համաձայնության դրույթների կատարմանը
թեգերը:
ցուցարար, քաոս, ՀՀ Ազգային ժողով

Գլխավոր թեմաներ