03:48 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (800)
51410

Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ իրավիճակից դուրս գալու առաջին քայլը պետք է լինի ռազմական դրության չեղարկումը։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոստացված` Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնության ապավավերականացնելու նախագիծը դեռ պատրաստ չէ, իրավիճակից ելքը դեռ հայտնի չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ պատգամավոր Նաիրի Զոհրաբյանը։

«Գիշերը Գագիկ Ծառուկյանը Արթուր Վանեցյանի և Իշխան Սաղաթելյանի հետ հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ, թե ինչ են խոսել` ինձ հայտնի չէ։ Եթե ինձ հարցնում եք` ելքը որն է, ես չգիտեմ։ Առաջին քայլը պետք է լինի ռազմական դրության չեղարկումը, դրանից հետո` մյուս քայլերը», – ասաց Զոհրաբյանը։

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը այժմ բանակցում է «Լուսավոր Հայաստանի» հետ` ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար։ Սակայն ընդդիմադիրներին պետք կլինեն «Իմ քայլի» պատգամավորների ստորագրությունները ևս, քանի որ այլապես քվորում չի ապահովվի։

Ի տարբերություն ՀՀ նախագահի` ԲՀԿ–ն մամուլից չի իմացել տարածքների հանձման հայտարարության գոյության մասին։

«Մեկ օր առաջ Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը գրավոր դիմել էին Նիկոլ Փաշինյանին` հանդիպելու համար։ Մենք գիտեինք, որ մի բան այն չէ, իսկ ժողովուրդը` ոչ, քանի որ իրեն մատուցվում էին Արծրուն Հովհաննիսյանի ռաֆինացված, զտված տեղեկությունները։ Փաշինյանը խոստանում էր Արցախի հարցով հրապարակում որոշում կայացնել` երեք միլիոնանոնց ժողովրդի ներկայությամբ։ Ո՞ւր մնաց այդ ամենը», – ասաց Զոհրաբյանը։

ԲՀԿ ներկայացուցիչները «Եդինայա Ռոսիայի» ղեկավար կազմի հետ քննարկել են արցախյան իրավիճակը

Նա կոչ արեց Փաշինյանին կոչերով հանդես չգալ և ժողովրդի մեջ պառակտում չմտցնել։

«Ինչ ցավ եղավ այս ժողովրդին, բավարար է, քաղաքացիական պատերազմ թույլ չենք տալու», – ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (800)

Ըստ թեմայի

«Նիկոլ Փաշինյանը ժողովրդի անունից լիազորված չէ». Արա Զոհրաբյանը` վարչապետի որոշման մասին
ԲՀԿ–ական Ռուստամ Գասպարյանը վիրավոր է, որդին էլ զոհվել է
Հրաժարականը նվազագույնն է, որ Փաշինյանը պետք է անի. Իվետա Տոնոյան
թեգերը:
ռազմական դրություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Նաիրա Զոհրաբյան

Գլխավոր թեմաներ