00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք թույլ չենք տա ձեզ բաժանել մեզ․ Սերժ Թանկյանը դիմել է հայ ժողովրդին

© Sputnik / Asatur YesayantsСерж Танкян
Серж Танкян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սերժ Թանկյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը ամոթալի և վիրավորական է այն զինվորների համար, որոնք իրենց կյանքը տվեցին հայրենիքին:

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Համաձայնագիրը, որ ստորագրվեց, պարտադրված է մեզ `մեր թշնամիների բազմության և միջազգային հանրության մեր դաշնակիցների անգործության պատճառով: Այս խոսքերով Facebook-յան տեսաուղերձով հայ ժողովրդին է դիմել «System Of A Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը։

Ситуация на площади Свободы (11 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ճանապարհները փակել են, որ մարդիկ չգան հանրահավաքի. Միքայել Մելքումյան

«Ձեզ նման զայրացած եմ մեր պատմության մեջ մեկ անգամ ևս օգտագործվելու հնարավորությունից»,-ասում է Թանկյանը:

Նրա խոսքով՝ մենք պետք է լուծենք ներսում առկա անկայունությունը:

«1994 թ.-ին Արցախում հրադադարի ռեժիմից ի վեր մենք հնարավորություն ունեցանք ամրապնդելու մեր ազգի դիվանագիտությունն ու ռազմական գործողությունները, բայց փոխարենը զոհ դարձանք կոռուպցիայի և օլիգարխիայի: Սփյուռքի քաղաքական և տնտեսական ներուժն ակտիվացնելու փոխարեն, նրանք նախընտրեցին մեզ օգտագործել որպես բանկային բանկոմատների մեքենաներ: Դուք ՝ Հայաստանի քաղաքացիներդ, մի քանի տարի առաջ Հանրապետության հրապարակում որոշում տվեցիք այդ ամենը փոխելու, երբ հայ ազգը վերածնվեց: Նրանց համար, ովքեր փորձում են հակադարձել մեր քաղաքացիների ցանկությունները, սա ձեր ժամանակը չէ. Ձեր ժամանակն ավարտված է: Քաղաքականության և գահերի խաղերի ժամանակը չէ: Ոչ էլ մեր երկրի ներսում ավազակության և թալանի զզվելի պատկերներ»,-շեշտել է Թանկյանը:

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը ամոթալի և վիրավորական է այն ընտիր զինվորների համար, որոնք իրենց կյանքը տվեցին պայքարելով հայ ժողովրդի գոյության համար:

«Մենք թույլ չենք տա ձեզ այլևս բաժանել մեզ: Բոլորս շատ հարցեր ունենք: Բայց որպեսզի այս հարցերը օբյեկտիվ պատասխան ստանան, մենք պետք է թույլ տանք, որ տեղի ունենա ժողովրդավարական գործընթաց: Ի վերջո, ի տարբերություն մեր հարևանների, մենք ժողովրդավար ենք: Միգուցե երիտասարդ և անփորձ, բայց ժողովրդավար ենք»,-նշում է երգիչը:

Թանկյանն առաջարկում է վերահասցեագրել մեր զայրույթն ու կատաղությունը և դրանք օգտագործել միավորված Հայաստանի համար և ամեն օր քրտնաջան աշխատել այս պատերազմի աղետալի իրադարձությունների արդարությանը հասնելու ուղղությամբ:

«Եկեք միասին կառուցենք ավելի ուժեղ, ավելի հզոր, բայց արդար ազգ ու երկիր: Մեկը, որը ոչ ոքի չի պատասխանում և ոչ ոքի ենթակա չէ»,-շեշտել է երգիչը:

Հայաստանյան 17 կուսակցություններ այսօր` նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն են։

Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնել։

Раненный полицейский на площади Свободы (11 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանի կենտրոնում իրավիճակը թեժանում է. ցուցարարները ծեծել են ոստիկանների

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Լրահոս
0