21:17 05 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1652)
102 0 0

Այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են ճամփորդել երկու երկրների միջև, կկարողանան կորոնավիրուսի թեստ հանձնել հավաստագրված լաբորատորիայում։ Արդյունքը կարտացոլվի համակարգում և բջջային հավելվածում և մյուս երկրում կհամարվի հաստատված։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանում և Հայաստանում կփորձարկեն համակարգ, որի օգնությամբ քաղաքացիները կարող են հաստատել, որ վարակված չեն COVID-19-ով և ազատ տեղաշարժվել երկու երկրների միջև։ Հետագայում նախատեսվում է համակարգը տարածել ամբողջ ԵԱՏՄ-ում։ Այդ մասին РБК-ին պատմել է Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը։

«Ճամփորդում եմ առանց COVID-19» նախագծի պիլոտային ծրագիրը կիրականացվի Հայաստանում և Ռուսաստանում դեկտեմբեր ամսին։ Այն մշակել է ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամը։

Այն քաղաքացիները, որոնք ցանկանում են ճամփորդել երկու երկրների միջև, կկարողանանան կորոնավիրուսի թեստ հանձնել հավաստագրված լաբորատորիայում։ Արդյունքը կարտացոլվի համակարգում և բջջային հավելվածում և մյուս երկրում կհամարվի հաստատված։

«Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածում հաստատված տեղեկությունը չի կարող կեղծվել, քանի որ կգեներացվի ազգային լիազոր մարմինների կողմից սահմանվող վստահելի լաբորատորիաների ցանկով։

«Կոդն անցկացնելիս հնարավոր կլինի տեսնել օգտատիրոջ մասին անդեմ տեղեկատվություն, որը բավարար է թեստի արդյունքները հաստատելու համար», – աշխատանքի սկզբունքը բացատրում է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ նմանատիպ պիլոտային ծրագրեր քննարկվում են նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրերի հետ (բացի Ռուսաստանից և Հայաստանից՝ Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան)։

Համակարգի ստեղծման համար ներդրումների գումարը, ինչպես նաև դրանց աղբյուրը չեն բացահայտվում։ ԵԱԶԲ-ի ներկայացուցիչը պարզաբանել է, որ տվյալների միասնական բազա չի ստեղծվի. նախատեսվում է, որ հավելվածն ինտեգրվելու է ազգային տեղեկատվական ծառայությունների հետ և օգտագործելու է տվյալների բաշխված բազաների ցանցը, ուստի տվյալների բազայի օպերատորի ընտրություն չի պահանջվի:

Հավելվածի հեղինակները հույս ունեն, որ թեստավորումից հետո այն հասանելի կլինի Google Play-ում և App Store-ում։ Հետագայում դրա օգնությամբ հնարավոր կլինի հաստատել COVID-19-ի դեմ պատվաստման առկայությունը, բժշկական ապահովագրության մասին տեղեկատվությունը և այլն: ԵԱԶԲ ներկայացուցչի խոսքով ՝ տեսականորեն օգտատերերը կկարողանան բջջային հավելվածում առկա արդյունքները տրամադրել ցանկացած կազմակերպության՝ հյուրանոցներին, տրանսպորտային ընկերություններին և այլն, դրա համար տեխնիկական սահմանափակումներ չեն լինի: Բայց թեստի հաստատված արդյունքների կիրառման շրջանակը պետք է կարգավորի ազգային օրենսդրությունը։

Ռուսաստանն անհատույց կերպով կորոնավիրուսի թեստեր է տրամադրել ավելի քան 30 երկրի

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1652)

Ըստ թեմայի

Ռուսաստանն արդյունավետորեն է դիմակայում COVID-19-ին և առաջատար է թեստերի քանակով. Պուտին
Ինչ արժեն Covid թեստերը ՀՀ-ում, և ինչ կարող է անել կառավարությունը գներն իջեցնելու համար
Covid-թեստերի գներն առաջիկայում կէժանանան. Հայաստանը նոր թեստեր է ներկրում
թեգերը:
թեստ, Ռուսաստան, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ