13:26 24 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD505.32
  • GBP675.56
  • EUR600.12
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
77620

Երիտասարդ զույգի հարսանիքի լուսանկարները գրեթե լեգենդար դարձան․ հարսնացուն՝ հարսանեկան ճերմակ զգեստով, ինքնաձիգը ձեռքին, փեսացուն՝ զինվորական համազգեստով, զրահաբաճկոնով և նույնպես ինքնաձիգով։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Չնայած Արցախում ծավալված ողբերգությանը՝ պատերազմին և հայկական պատմական հողերի կորստին, նոյեմբերի 7-ին՝ պատերազմի ավարտից երկու օր առաջ, Արթուրի և Նունեի կյանքում ուրախալի իրադարձություն էր․ նրանք հավերժ կապեցին իրենց ճակատագրերը։ Հայ մարտիկ Արթուր Ազիբեկյանի և գեղեցկուհի Նունե Մարտիրոսյանի յուրօրինակ սիրո պատմության մասին պատմել է Greek City Times պորտալը։

Հույն բլոգեր, ակտիվիստ և հոդվածի հեղինակ Պոլ Անտոնոպոլուսն իր նյութն անվանել է. «Օրհնություն քաոսի ժամանակ»։ Ինչպես պատմում է բլոգերը, այս հարսանիքը խորհրդանշական է դարձել Սամվել Խլղաթյանի հեղինակած լուսանկարների շնորհիվ։ Լուսանկարներում հարսնացուն կեցվածք է ընդունել ինքնաձիգը ձեռքին, իսկ փեսացուն՝ զինվորական համազգեստն ու զրահաբաճկոնը հագին, և նույնպես ինքնաձիգով։

Молодожены Артур Азизбекян и Нуне Мартиросян
© Photo : Samvel Khlghatyan
Արթուր Ազիբեկյանն ու Նունե Մարտիրոսյանը

Աղջիկների ուղարկած «Սնիկերսների» պատասխանը. զինվորներն ինքնատիպ նվեր են արել առաջնագծից

Պարբերականի հետ զրույցում 27-ամյա Արթուրը պատմել է, որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա իր ծննդյան օրը՝ սեպտեմբերի 27-ին։

Արթուրը արմատներով Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղից է։ Գյուղը անընդհատ ադրբեջանական կողմի կրակի տակ է։ Ինքը` Արթուրը, ծնվել է ապաստարանում, որտեղ նրա ընտանիքը պատսպարվում էր կրակոցներից։

«Ադրբեջանական ագրեսիային մենք վաղուց էինք սովոր, և այս պատերազմը մեզ համար անսպասելի չէր»,-պատմել է նա։

Ինչ վերաբերում է 22-ամյա Նունեին՝ նա 1915 թ․-ի ցեղասպանությունից փրկվածների սերունդ է։ Նրա նախնիներին թուրքերը աքսորել էին Արևմտյան Հայաստանից, նրանք ապաստան են գտել Աշնակ գյուղում։

Молодожены Артур Азизбекян и Нуне Мартиросян
© Photo : Samvel Khlghatyan
Արթուր Ազիբեկյանն ու Նունե Մարտիրոսյանը

Երկուսն էլ ապրում և աշխատում են Երևանում։ Իսկ ծանոթացել են 2017թ․-ին՝ «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ում։

«Ես կազմակերպության փոխնախագահն եմ, իսկ Նունեն՝ վեբ կայքի կոնտենտ-մենեջերը»,-պատմել է Արթուրը։

Նա սիրելիին առաջարկություն է արել Արցախում՝ այն խրամատում, որտեղ Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիների դեմ կռվել և հերոսաբար զոհվել է 19-ամյա Ռոբերտ Աբաջյանը։ Ռոբերտը «Արցախի հերոս» կոչմանն արժանացած ամենաերիտասարդ զինվորն է դարձել։

«Մեր նորաստեղծ ընտանիքի խորհրդանիշը սերն է և նվիրվածությունը հայրենիքին, որը միավորել է ինձ ու Նունեին, մեզ մի ամբողջություն դարձնելով։ Պատերազմի ժամանակ հարսանիք անելու մեր որոշման նպատակն էր ցույց տալ մեր ուժը թիկունքում»,-ասում է Արթուրը։

Նրանց հարսանիքի խաչքավորը, որը վերադարձել էր առաջնագծից և պսակադրությունից հետո նորից մեկնել, ասել է, որ հայ զինվորներն ուզում են վերադառնալ և թիկունքում երջանկություն տեսնել։ Նրանց համար կարևոր է իմանալ, որ այն հողը, որն իրենք պաշտպանում էին, լի է սիրով, և որ հայ ընտանիքներում յուրաքանչյուր զոհված հերոսի փոխարեն երեք անգամ ավելի շատ հերոսներ կծնվեն։

Առաջնագծից ուղիղ եկեղեցի. Ադրբեջանի սանձազերծած պատերազմին ի պատասխան հարսանիք ենք անում

Ըստ թեմայի

Կյանքն է պատասխանը. Երևանում արցախցի գեղեցկուհի է ծնվել. լուսանկար
«Երազում եմ տեսնել հայրիկիս, միայն դա եմ երազում»․ արցախցի երեխաները՝ իրենց առօրյայի մասին
Ձեր ուղարկած «Սնիկերսը» հասնում է մեզ, և մենք էլ խոստանում ենք վերադառնալ. Արսեն Սաֆարյան
«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին
թեգերը:
Կոթի, Պատերազմ, հարսանիք, խրամատ

Գլխավոր թեմաներ